ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում փոքր հզորության նոր ԱԷԿ կառուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ 2017 թվականին Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքմանը հաջորդել են մի շարք հայտարարություններ այն մասին, որ Երևանը, իբր, պարտավորվել է փակել ատոմակայանը: Սակայն համաձայնագրում այս մասին ոչինչ չի ասվում: Էներգետիկ համագործակցության մասին բաժնում միայն ասվում է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակման և  շահագործումից անվտանգ հանելու հարցում՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը»: Այսպիսով, ատոմակայանի փակման ժամկետ չի նշվում, նշվում է միայն, որ Հայաստանը հիմնավորելու է, թե որքա՞ն կարող է օգտագործել ԱԷԿ-ը և ինչպե՞ս այն փոխարինել նորով: Միևնույն ժամանակ, նոր հզորությունները կարող են նաև միջուկային լինել. պայմանագրով դրա վրա որևէ սահմանափակում դրված չէ: Ամեն դեպքում, այդպես է մեկնաբանվում համաձայնագրի այդ կետը Երևանում:

Հունիսի սկզբից Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է հիմնանորոգումը որպես ատոմակայանի արդիականացման և ծառայության երկարացման ծրագրի մաս: ԱԷԿ -ը փակվել է 141 օրով. դա արդիականացման ծրագրի մեկնարկից ի վեր ամենաերկար ժամկետն է: Նման երկար ժամկետը կապված է էներգաբլոկի արդիականացման համար վերջնական ամենակարևոր աշխատանքների հետ: Ատոմակայանը փաստացի անցնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների վերջին փուլը. ռեակտորի թրծումը հնարավորություն է տվել այն վերադարձնել իր սկզբնական վիճակին 80-85%-ով: Թրծման աշխատանքներն իրականացրել են Հայկական ԱԷԿ -ի մասնագետները ռուսաստանյան ընկերությունների և կազմակերպությունների գործընկերների հետ միասին: «Այս փուլում մենք ավարտել ենք ատոմակայանի արդիականացման շատ կարևոր գործընթացը: Դա հնարավոր է դարձել միայն հայ և ռուս ատոմագետների լավ համակարգված աշխատանքի շնորհիվ: Եվ մենք հույս ունենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը հնարավորություն կտա էլ ավելի բարելավել ԱԷԿ -ի անվտանգությունը և երկարաձգել նրա աշխատանքը մինչև 2026 թվականը, իսկ ապագայում ևս 10 տարով», - ասել է աշխատանքների ռուսական կողմի ծրագրի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ հայկական և ռուսական կողմերը շուտով կսկսեն քննարկել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2031 թվականը երկարաձգելու հարցը: Հայեցակարգն արդեն պատրաստ է և ենթադրում է կայանի ռեսուրսի 10 տարով ավելացում այն արդիականացնելուց հետո: Միաժամանակ, կարգավորիչը ԱԷԿ -ին կտրամադրի համապատասխան լիցենզիա պայմանով, որ 2026 թվականին ատոմակայանում անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն ռեակտորի կյանքը երկարացնելու համար: Այդ աշխատանքների ցանկն արդեն իսկ պատրաստ է:

Բացի դա սեպտեմբերի 24 -ին Սվիրիդենկոն սենսացիոն նորություն է հաղորդել. ««Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայաստանի կառավարությունը հուշագիր են մշակում երկրում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ և այդ հարցը քննարկվել է էներգետիկայի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ»: Ըստ մասնագետի խոսքը փոքր հզորության ռեակտորի մասին է, որը պետք է ստեղծվի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտին: Ինչպես նշել է Սվիրիդենկոն 2 -րդ բլոկի արդիականացման գործընթացը բառացիորեն կավարտվի մոտ ժամանակներս: Ինչպես ասվել է կլոր սեղանի ժամանակ, ատոմակայանը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը՝ անվտանգության հետագա բարելավման որոշակի միջոցառումների իրականացման դեպքում: Հենց այդ ժամկետներում էլ Հայաստանի կառավարությունը և «Ռոսատոմ» կորպորացիան նախատեսում են գործարկել փոքր ատոմակայանների նոր բլոկ, որը կգործի արդիականացված  ջրա-ջրային РИТМ-200 միջուկային ռեակտորների հիման վրա: Դրանք նախատեսված են սառցահատների համար և պետք է  դառնան լողացող ատոմային էլեկտրակայաններ, և որոնք «Ռոսատոմը» ներկայումս մտադիր է «տեղադրել ցամաքում» ...:

Այս առումով ուշադրություն են արժանի Նիժնի Նովգորոդի «Աֆրիկատովի անվան Մեքենաշինության փորձարարական նախագծման բյուրոյի» РИТМ-200 ծովային ռեակտորների գլխավոր կոնստրուկտոր Յուրի Ֆադեևի խոսքերը: Նրա խոսքով սկսվել է ցամաքային ԱԷԿ-երի համար իրենց արտադրանքի հարմարեցման աշխատանքները. «Եթե խոսենք միջին հզորության ԱԷԿ-երի մասին, ապա մի քանի հարյուր մեգավատ մակարդակի հասնել հնարավոր է մոդուլային նախագծով մի քանի РИТМ-200 ռեակտորների միջոցով: Դա ներկայիս համաշխարհային միտումներից մեկն է»: «Ռոսատոմը» մտածում է РИТМ-200 ռեակտորներով ցամաքային էներգաբլոկների ստեղծման մասին, քանի որ նման հզորության (150-200 ՄՎտ) պոտենցիալ սպառողները շատ են, և առաջին հերթին արտասահմանում: Խոսելով ներքին ռուսական շուկայի մասին Ֆադեևը նշել է Ուրալը, Սիբիրը և այն տարածքները, որոնք զարգանում են, բայց էլեկտրաէներգիայի պակաս կա: Ինչ վերաբերում է արտաքին շուկային, ապա նա չնայած չի նշել Հայաստանը, բայց նշել է Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Արևելյան և Արևմտյան Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Թուրքիան: Հայկական ԱԷԿ -ի համար նման նոր ռեակտորների ձեռքբերման հարցը դեռևս խոսակցության փուլում է: Որոշ փորձագետներ կարծում են, որ դա կարող է հանգեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացման: Մյուսները, ինչպես փորձագետ Վահե Պողոսյանը, Հայաստանի համար աննպատակահարմար են համարում շահագործել փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ, քանի որ պոտենցիալ անկայուն տարածաշրջանում դրա աշխարհաքաղաքական հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Նման նախագիծը կարող է բախվել նաև այլ տեսակի խնդիրների, մասնավորապես ատոմակայանի համար ռեակտորի և սարքավորումների մատակարարման համար չկա ոչ ուղիղ երկաթուղային, ոչ էլ ծովային հաղորդակցություն: Անգամ եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան հաղորդակցության ապաշրջափակման շուրջ՝ երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար ժամանակ կպահանջվի, ընդ որում ոչ քիչ: Այսպիսով, փոքր հզորության ատոմակայանի վերաբերյալ դրական որոշումը հեռու է կանխորոշված լինելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular