Պուտինը հայտնել է, որ Բայդենի հետ «բավականին աշխատանքային, կայուն հարաբերություններ» ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ բավականին կայուն աշխատանքային հարաբերություններ է հաստատել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ամերիկացի առաջնորդն իր հետ զրույցներում անդրադարձել է նավթի գների իրավիճակին և ՕՊԵԿ+ գործարքին, պետության ղեկավարը բացատրել է. «Ոչ, մենք այդ հարցերը նրա հետ չենք քննարկել»:
«Բայց մենք կապի մեջ ենք վարչակազմի հետ: Եվ ընդհանրապես, բավականին աշխատանքային, իմ կարծիքով, կայուն հարաբերություններ ունեմ նախագահ Բայդենի հետ», - ասել է Պուտինը:
Ռուսաստանը կաշխատի ամերիկացիների կողմից ընտրված ԱՄՆ ցանկացած նախագահի հետ և ոչ մի գնահատական չի տալիս, ասել է Պուտինը՝ ի պատասխան Թրամփի վերաբերյալ հարցին:
Նա նաև հավելել է,Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները կկարողանան աստիճանաբար վերականգնել հարաբերությունները, երբ Վաշինգտոնում գերիշխի առճակատման անիմաստության գիտակցումը: