ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ-ում իր գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ջայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Ջայշանկարը նախ նշեց, որ ուղիղ կապի պակասը խոչընդոտ է երկու երկրների մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար՝ ընդգծելով, որ թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար:

«Ես և Միրզոյանը քննարկեցինք հետաքրքրությունը, որը Հայաստանը դրսևորել է Չաբահար նավահանգստի օգտագործման առումով Իրանում, որը մշակվել է Հնդկաստանի կողմից: Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,-ասաց  Ջայշանկարը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հնդկաստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին:

«Երկու երկրներն էլ հետաքրքրված են այս նախաձեռնության կյանքի կոչման մեջ: Մենք քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնությունը՝ այդ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular