ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».ԺՊ-ների ցանկում ուշագրավ նշանակումներ կան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել` ի կատարումն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների: Իմաստը հասկանալի է` լծակները վերցնել նախկին համայնքապետերի ձեռքից, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանք չկարողանան դրանք օգտագործել: Եվ հակառակը` լծակները տալ այն անձանց ձեռքը, ովքեր կաշխատեն բացառապես «Քաղպայմանագրի» թեկնածուի եւ ցուցակի օգտին:

Հունիսի 20-ի ընտրություններից հասկանալի դարձավ, որ վարչական ռեսուրսն է ամեն ինչ որոշողը, եւ անգամ պատերազմում պարտված ու մեծաթիվ զոհերի պատճառ դարձած իշխանությունները կարող են հաղթել, եթե վարչական ռեսուրսն իրենք են տնօրինում: Սակայն ԺՊ-ների ցանկում ուշագրավ նշանակումներ կան:

Ջերմուկում, օրինակ, նշանակվել է Վահագն Արսենյանը` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին։ Ուշագրավ է, որ Բադեն-Բադենը քարոզչական դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ական երբեմնի ամենակարկառուն գործարարներից մեկն է, ով, որպես կանոն, ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Բադեն Բադեն կատարած ուղեւորությունների ժամանակ եւ հոգում նրա ծախսերը։ Ավելին՝ 2019-ին Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ էր հարուցվել՝ Քրօր․ 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Իսկ Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակվել ատամնաբույժ Վանիկ Օհանյանը, որը նախկին ատամնաբույժ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերն է: Գյումրիում էլ տեղապահ է նշանակվել գործող մարզպետի սանիկը` Ալբերտ Մարգարյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular