Հետխորհրդային երկրները ընկղմվում են տնտեսական ճգնաժամի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaltview.ru-ն գրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով այս տարի հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի ընդհանուր պարտքը 30 տոկոսով գերազանցել է 2019 թվականի մակարդակը: Հետխորհրդային տարածքը «վարկավորում» են Ռուսաստանը, Չինաստանը և Արևմուտքը: Միևնույն ժամանակ, ռուսական վարկավորման մասնաբաժինը աստիճանաբար նվազում է:
Պարտքի ամենամեծ բեռը զգում են Ղրղզստանում, Հայաստանում և Վրաստանում: Եթե նախկինում`համաճարակի սկզբին, պետությունները վարկեր էին վերցնում արտադրության դադարեցման, առևտրի և սահմանների փակման պատճառով, ապա 2021 թվականին փոխառություններ են կատարվում հին վարկերը մարելու համար: Միևնույն ժամանակ, ոչ մի նախկին ԽՍՀՄ հանրապետություն չի կարող հայտարարել լիակատար տնտեսական վերականգնման մասին կորոնավիրուսային ճգնաժամից հետո:
Փորձագետները նշում են, որ վարկատուի կողմից վարկի տրամադրումը կախվածության մեջ է դնում պետությունը: Նման երկրների կառավարությունները ստիպված են լինում որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը հաշվի կառնի վարկառուի շահերը: Թուրքմենստանը համեմատաբար ամենափոքր պետական պարտք ունեցող երկիրն է: Պետության տնտեսությանն աջակցում է էներգառեսուրսների արտահանումը: Գազի գնի բարձրացումը հնարավորություն է տվել հանրապետությանը զգալիորեն բարելավել իր տնտեսական վիճակը: Առանձին շեշտ պետք է դրվի Բելառուսի վրա, որի պետական պարտքը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Երկրում ստեղծված ծանր սոցիալական ու քաղաքական
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը