ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի տալիս, որ Քաշաթաղի և Շուշիի շրջանի գյուղերը որևէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին ճշգրտելու, թե արդյո՞ք երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը վերստ գյուղերը որևէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ օրը Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանից՝ պատճառաբանելով, թե ձեռքի տակ քարտեզ չկա, իսկ իմ կողմից նշված համայնքների մասին նշումներ չի հասցրել անել։

Դրանից անմիջապես հետո, սեպտեմբերի 24-ին, գրությամբ շարադրել եմ հարցն ու ուղարկել Փաշինյանին, որտեղ հստակ ձևակերպված էր հարցն ու կոնկրետ բնակավայրերը։

Գրությանս պատասխանը ստացվել է այսօր, բայց ոչ թե Փաշինյանից, այլ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանից, ով միայն նշել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»։

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ իմ պահանջն էր ստանալ երաշխիք, հավաստիացում, որ եռակողմ հայտարարության դրույթների իրականացման արդյունքում՝ ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը կապող ճանապարհի փոփոխության արդյունքում թվարկածս քաղաքն ու գյուղերը որևէ կարգավիճակով ադրբեջանական վերահսկողության տակ չեն անցնի, սակայն Նիկոլ Փաշինյանը նման երաշխիք չի տալիս, միայն նշում է, որ դեռ չեն բանակցել։

Ստացվում է, որ իշխանությունը կամ արդեն պայմանավորվել է այդ տարածքների կամ դրա մի մասի հանձնման հետ, կա՛մ չունի վստահություն, որ հետագա բանակցություններում կարողանալու է այդ համայնքների շուրջ արդյունավետ բանակցություններ վարել՝ դրանք պահել հայկական վերահսկողության ներքո»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular