ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի վարչապետը հանդիպել է շվեյցահար համայնքի ներկայացուցիչներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը բացման իր խոսքում ողջունել է Ա. Հարությունյանի այցը՝ կարևորելով Արցախի նշանակությունը ողջ հայության համար: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ համայնքի հայությունը հնարավորություն ունի անձամբ վարչապետից լսելու Արցախի ձեռքբերումների, խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:
Վարչապետը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականաշինության և տնտեսության զարգացման ընթացքը՝ դրանում բարձր գնահատելով սփյուռքի դերակատարությունը: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակում հայության անելիքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է.
«Այսօր այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ վրա առաքելություն ենք կրում երաշխավորելու հայրենիքի լուսավոր ապագան: Այդ ճանապարհին կարևորագույն հարց է կայուն ու երկարաժամկետ անվտանգության ապահովումը, որն անհնար է իրագործել առանց տնտեսական ու ժողովրդագրական զարգացման: Ուստի, կոչ եմ անում ողջ հայությանը գործուն մասնակցություն ցուցաբերել Արցախի տնտեսական զարգացման գործում՝ դրանով ապահովելով հայրենիքի անվտանգ ու բարեկեցիկ առաջխաղացումը: Այդ տեսանկյունից, սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյ ուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար»:
Ա. Հարությունյանը հանդիպման վերջում անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաների բազմապիսի հարցերին՝ հորդորելով ավելի ակտիվորեն ընդգրկվել հայրենիքի շենացման գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular