Հայաստանում ավտոմեքենա վարելու առանձնահատկությունները. ինչու՞ է այնտեղ ընդունված ձայնային ազդանշան տալը և վթարայինը միացնելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆcar.ru-ն գրում է, որ Հայաստանում մեքենա վարելն ունի մի շարք կոնկրետ առանձնահատկություններ: Երթևեկությունն այնտեղ բավականին հանգիստ է, ոչ ոք չի փորձում ճանապարհներին մրցարշավներ կազմակերպել: Առաջին հայացքից ոչ մի առանձնահատկություն չի նկատվում, բայց երբ դուրս ես գալիս մայրուղի կամ քշում քաղաքից դուրս, ապա մեքենա վարելու տեղական բոլոր առանձնահատկություններն են դրսևորվում:
Հայաստանի ճանապարհներն ամենուր ձայնային ազդանշան են տալիս: Թվում է, թե մեքենայի ձայնային ազդանշանը ավելի հաճախ է օգտագործվում, քան աարգելակը:
Առաջին առանձնահատկությունն այն է, որ այն այնտեղ անհրաժեշտ է ոչ միայն վթարները կանխելու համար: Ձայնային ազդանշանի օգնությամբ փոխանցվում են զգացմունքները՝ վրդովմունք, վախ, հարգված անձին բարևելու կամ նրան վտանգի մասին զգուշացնելու ցանկություն և այլն:
Մեկ այլ առանձնահատկություն է ցանկացած անհասկանալի իրավիճակում վթարային ազդանշանը միացնելը: Վարորդները այն հաճախ են օգտագործում իրենց հետևից կամ դիմացից անցնող վարորդներին վտանգների մասին նախազգուշացնելու համար: Վթարային ազդանշանների կիրառման այս մշակույթը նկատվում է ինչպես քաղաքում, այնպես էլ մայրուղու վրա: Իսկ մնացած ամեն ինչում Հայաստանում ավտոմեքենա վարելը բավականին հանգիստ է կովկասյան չափանիշներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը