ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դու թուրքագետ ես, բայց ոչ թուրքերեն գիտես, դո՞ւ ինչի փորձագետ ես. Նաիրի Հոխիկյանի պատասխանը՝ Պետրոս Ղազարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյբսուքյան իր էջում ծաղրական երանգներով անդրադարձ է կատարել հեռուստալրագրող և մեկնաբան Նաիրի Հոխիկյանի հասցեին՝ գրելով, թե իրանցի օդաչուները չգիտեն՝ Հոխիկյանին լսեն, թե Սաիդին․

«Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»։Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է ։Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց ուրախացա, որ նա գիտի ինչ է Իրանը անում ներքին կարգով։Ուրիշ երկրներ հսկայական ծառայություններ են պահում նման բաներ իմանալու համար։Իսկ մենք Հոխիկյանին նույնիսկ չենք պահում։

Էսօր կարդացի ,որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է ,որ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը։
Ես չեմ հասկանում Իրանի ԱԳՆ-ում Հոխիկյան չե՞ն կարդում։
PS. Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին»,- գրել է Ղազարյանը։ Նրա այս գրառմանը պատասխանել է Նաիրի Հոխիկյանը․

«Պետրոս ջան, շնորհակալություն ինձ կարդալու և գրածներս քննարկելու համար։ Փորձագետի առումով, մոտ 10 տարի իրար հետ աշխատել ենք, եթե էդպես էլ չես հասկացել, թե ինչի փորձագետ եմ, լավ նախանշան չի։ Ես ավելի քան 11 տարի տարածաշրջանային հակամարտություններն եմ ուսումնասիրում, քեզ էլ բազմիցս պատմել եմ ներքին գործընթացների մասին։

Բայց այ, դու որ թուրքագետ ես, բայց ոչ թուրքերեն գիտես, ոչ Թուրքիա, դո՞ւ ինչի փորձագետ ես։ Նույնիսկ չես տարբերում հարցազրույցի ժանրը զրույցի ժանրից։

Հետևորդներիդ էլ տեղեկացրու, որ ներքին տեղեկություններ իմանալու համար պետք չի հատուկ ծառայության աշխատող լինել, ընդամենը հարգանք և տարիների ձեռք բերած կապեր, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները ի պաշտոնե չեն կարող հայտարարել բաներ, որոնք ուղղակի չեն կարող։

Եթե դու և ադրբեջանցի օդաչուները դեռ չեք կողմնորոշվել՝ Հոխիկյանին լսեք, թե Սաիդին, ասեմ, որ ճիշտը ցուլն ա․․․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular