ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանի նախազգուշացումը․ Փաշինյանը մտածելու բան ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս չարաշահումների գործով կալանավորված Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով կոշտ նախազգուշացում է արել վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, նշել, որ նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշել են փաստաբանները:

Ըստ էության, այս հայտարարությունը հստակ նախազգուշացում է Նիկոլ Փաշինանին, որ եթե նա չդադարեցնի հանիրավի հետապնդումները պաշտպանության նախարարի նկատմամբ, վերջինս ստիպված կլինի որոշ փակագծեր բացել։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ պաշտպանության նախկին նախարարին պարկեշտությունն ու պետական գաղտնիքը թույլ չեն տա բացահայտելու գործող իշխանության հանցագործությունները։ Սակայն Տոնոյանը առայժմ փաստաբանական խմբի հայտարարության, ապա և առավել լայն միջոցներով պարտադրված է լինելու պատռել Նիկոլ Փաշինյանի դեմքը։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ տեղեկություններ էին շրջանառվում, և անհնարին է, որ Տոնոյանը կոմպոմատներով իրեն ապահովագրած չլիներ։ Չի բաառվում, որ այդ կոմպրոմատների մի մասը նաև իր դեմ աշխատեն։ Սակայն տևական ազատազրկման և վարկաբեկման վտանգը կստիպի պաշտպանության նախկին նախարարին հանգամանալից անդրադառնալ Փաշինյանի և նրա շքախմբի կատարած հանցանքներին։

Կարեն Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular