ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-վրացական ուշագրավ այց․ Փաշինյանը հերթական դավադրությունն է նյութում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ուշագրավ իրադարձություն էր տեղի ունեցել, որը բավական լույս է սփռում Հայաստանի իշխանությունների՝ սեփական ժողովրդի հետ հարաբերվելու և տեղեկատվությունը ամեն գնով թաքցնելու իրականության վրա։ Աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։ Ուշագրավ է, որ Բաթումիում շենքի պայթյունից և Վրաստանում ստեղծված իրավիճակից հետո Ղարիբաշվիլին այցը չեղարկելու փոխարեն շտապել էր Երևան, այդ մասին արձանագրում է նույնիսկ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքն ու շնորհակալությունն է հայտնել Ղարիբաշվիլիին, որ չնայած արտակարգ իրավիճակին չի չեղարկել իր այցը Հայաստան։ Հայաստանի կառավարությունը իր պաշտոնական հաղորդակցության մեջ նշել էր, թե զրուցակիցները քննարկել են Հայաստան – Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ։ Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը։ Ինչպես տեսնում եք որևէ բառ այդպես էլ չկա, թե ինչ է իրականում խոսվել։ Բոլոր մանրամասները բացահայտել է արդեն Ղարիբաշվիլին, ավելի ուշ «Թվիթերի» իր էջում։

«Իմ այցի շրջանակներում կայացել են արդյունավետ բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Ղարիբաշվիլին․ Վրաստանի վարչապետի խոսքով հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել ակտիվ միջնորդություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ուշագրավ է, որ վրացի բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում նաև հայտնի քաղաքագետ Գելա Վասաձեն նշում են, թե բացի այս ամենը քննարկվել են նաև հանրահայտ «3+3» նախագիծը, որը առաջարկել էր Թուրքիայի նախագահը և այժմ ակտիվորեն առաջ են մղում Ռուսաստանի կողմից։ Այդ նախագծով պետք է մեկ ֆորմատ ձևաչափի մեջ համատեղվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի կառավարությունը հերթական անգամ փորձում է իր սեփական երկրի քաղաքացիներից ծածուկ պահել, թե ինչ է իրականում քննարկում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այնուհետև իրավիճակին և քննարկված հարցերին տեղեկանում են Վրաստանի վարչապետի, վրացի վերլուծաբանների և այլ անձանց օգնությամբ։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը հերթական դավադրությունն է նյութում Հայաստանի դեմ և ամեն գնով փորձում է այդ տեղեկությունը ծածուկ պահել սեփական երկրի քաղաքացիներից։ Առաջիկա օրերին, երբ իրավիճակը թեժանա և ավելի առարկայական դառնան այս խոսակցությունները, Նիկոլ Փաշինյանի կողմից կարող ենք սպասել հերթական բեմադրությունների՝ ինչ-ինչ անձանց ձերբակալության, կամ այլ մեդիամանիպուլացիաների տեսքով, ինչը նշանակում է, որ Փաշինյանը փորձելու է տեղեկատվական աղմուկի տակ հերթական հակահայկական քայլը իրականացնել։

Հակոբ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular