ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թարգմանական արվեստը՝ ժողովուրդներին կապող կամուրջ. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները

ՄՇԱԿՈՒՅԹ

Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Գարուն Սարգսյանը, Վահե Արսենը, Բեթինա Վյորմանը: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Թվում էր՝ անկախության տարիների առաջին ժամանակամիջոցում թարգմանչական արվեստը պետք է հետ ընկներ, որովհետև տպագրական, հրատարակչական գործը դժվարությունների էր հանդիպել, բայց  հետագա տարիներին զարմանալիորեն բուռն վերելք ապրեց: Բազմաթիվ լեզուներից հայերեն թարգմանվեցին նախորդ դարերի լավագույն գեղարվեստական, պատմագիտական, արվեստագիտական գրքերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում մեր երկրում հայ գրականությունն է թարգմանվում  այլ լեզուներով՝ շվեդերեն, իսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն: Հրատարակվել են հարյուրավոր գրքեր, երկլեզու, եռալեզու ալբոմներ, որոնք ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում:

«Այս տարվա մրցանակակիրներից Բեթինա Վյորմանը Շտուտգարտում հրատարակեց ժամանակակից հայ բանաստեղծների 450 էջանոց  մի հատոր, հսկա գործ, որն արել է վերջին տարիներին: Վերջին տասնամյակներում սա յուրահատուկ աշխատանք  է, որով պետք է հպարտանանք»,-շեշտեց միության նախագահը:

Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ երկու տարի առաջ հանդիպել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի հետ ու որոշել են հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա լույս ընծայել: Ընտրվել են հեղինակներ և՛ հին, և՛ նոր սերնդից: «Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,-նշեց Վյորմանը:

Կարլեն Մատինյանը մոտավորապես երեսուն գիրք է թարգմանել, որոնցից երեքը հայերենից գերմաներեն: «Տարբեր գրքերի հետ կապված հետաքրքիր զգացողություններ եմ ունենում. երբ թարգմանում էի «Օծանելիքը», որը հոգեբանական է, իսկ լեզուն կախարդական, զարմանում էի: Վերջերս թարգմանում էի «Մայրաքաղաք» գիրքը, որը Գերմանիայում հայտնի է. ակնհայտ տեսնում ենք Եվրամիության ներքին խոհանոցը, այն շատ հետաքրքիր է: Մենք բազմաթիվ նոր բաներ ենք բացահայտում: Ընկերոջս՝ Արա Առաքելյանի հետ թարգմանում ենք Կաֆկայի հինգհատորյակը: Ինձ ցնցում են նրա նամակները, որոնք շատ զգացմունքային են ու խորը»,-պատմեց նա ու հավելեց՝ թարգմանական արվեստը ժողովուրդներին կապող ամենամեծ կամուրջն է:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր  ի վեր  գոյություն ունեցող  թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular