ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում:

2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

«Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular