Մահացել է Իրանի առաջին նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում մահացել է Աբոլհասան Բանիսադրը, որը 1980 թվականին ընտրվել էր նոր կազմավորված Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 88 տարեկանում: Մահվան պատճառը գործակալությունը չի նշում:
1979 թվականին շահի միապետության տապալման արդյունքում Իրանում Մոհամմադ Ռեզա Փահլավիի գլխավորությամբ ձևավորվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իշխանության է եկել շիա հոգևորականությունը՝ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի գլխավորությամբ: