Հայտնի է դարձել կորոնավիրուսից առավել խոցելի երեխաների տարիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ երեխաների շրջանում COVID-19-ի ամենախոցելի խումբը մինչև մեկ տարեկան երեխաներն ու դեռահասներն են: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովին:
«Դա պայմանավորված է նրանով, որ մինչև մեկ տարեկան երեխաները վարակվում են իրենց ծնողներից այն ժամանակ, երբ գտնվում են հարմարվողական անընկալության ձևավորման փուլում: Հետևաբար, ցանկացած վարակի դեպքում դա բնակչության ամենախոցելի կոնտինգենտն է», - ասել է նա:
Ըստ Գորելովի՝ 14 տարեկանից բարձր մարդկանց շրջանում հիվանդացության բարձր հաճախականությունը պայմանավորված է երիտասարդների սոցիալական ակտիվությամբ: Դեռահասների հաճախակի հիվանդությունների երկրորդ պատճառը մասնագետը անվանել է «կորոնավիրուսի գենոտեսակի փոփոխությունը դեպի «դելտա» շտամ»: Գորելովն ընդգծել է, որ այժմ այդ շտամն է գերիշխողը Ռուսաստանում և աշխարհում:
Ավելի վաղ, ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը բացատրել էր երեխաների մոտ COVID-19-ի ծանր ընթացքի պատճառը:
«Այս տարի ավելի շատ երեխաներ կան, ովքեր կրում են կորոնավիրուսային վարակ որոշ ախտանիշաբանությամբ», - ասել է նա:
Մասնագետը հիվանդության ծանր ընթացքը բացատրել է երկու պատճառով. Առաջինը կորոնավիրուսի «դելտա» շտամն է, որը տարածված է և ավելի ագրեսիվ է: Մեկ այլ պատճառ, ըստ Բոլիբոկի, կարանտինն է, որի ժամանաակ որոշ երեխաներ նստում են տանը իրենց ծնողների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը