ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3+3=մինուս անվերջություն. Վրաստանը դեմ չէ Թուրքիայի առաջարկած ձևաչափին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի 3+3 ձևաչափում»,- երեկ ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զարկալիանին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա փաստել է, որ օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ, միևնույն հարթակում աշխատելը հեշտ գործ չէ, մյուս կողմից հորդորել վրաց հանրությանը մտածել, թե ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։

«Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձևաչափի, որտեղ ենթադրվում է նաև օկուպանտ երկրի մասնակցությունը։ Անշուշտ այս պայմաններում և Մոսկվայի կողմից որևէ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ որ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել, բայց ես ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը, այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական դերում, մենք պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինենք»,- նշել է Զարկալիան։

3+3 ձևաչափը առաջարկել էր Անկարան։ Եվ դրան պետք է անդամակցեին հարավկովկասյան երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և երեք խոշոր հարևանները՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Նախաձեռնությունն անմիջապես իր ձեռքը վերցրեց Ռուսաստանը, և Սերգեյ Լավրովը սկսեց ակտիվորեն լոբբինգ անել այդ ուղղությամբ։ Նախօրեին 3+3 ձևաչափի իրենց մասնակցելու ցանկության վերաբերյալ հայտնեց նաև Իրանի արտգործնախարարը, իսկ Վրաստանի վարչապետի այս դիվանագիտական ձևակերպումները, որոնք ևս հաստատում են ձևաչափին մասնակցելու հավանականությունը, փաստում է, որ միակ երկիրը, որին պարզապես չեն հարցրել՝ ցանկանում է արդյո՞ք մասնակցել նման ձևաչափի, Հայաստանն է։ Մեր երկրին բացարձակապես որևէ մեկը չի հարցնում, ցանկանո՞ւմ է, թե՞ չի ցանկանում մասնակցել։ Ըստ էության, եթե հինգ պետությունները ցանկություն հայտնեն և որոշեն մասնակցեն նման ձևաչափի, Հայաստանին պարզապես պարտադրելու են մասնակցել այդ համակարգին։ Միակ երկիրը, որը դեռևս պահպանում էր ձևաչափին չմասնակցելու մտադրությունը, Վրաստանն էր, սակայն նա էլ երեկ իր արտգործնախարարի բերանով է համաձայնվել։

Ըստ էության, ձևաչափին մասնակցելու մտադրության մասին, ձևաչափի վերաբերյալ քննարկումներ ընթանում են նաև Հայաստանում, ոչ արտգործնախարարի կամ վարչապետի, այլ ընդամենը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի բերանով են փորձել պատասխանել։ Ալեքսանյանի խոսքով իշխանությունը այժմ քննարկումներ է անում, որպեսզի հասկանա, թե դա ինչ կտա Հայաստանին։ Իհարկե բարձրագույն մակարդակով դիրքորոշում հայտնելու փոխարեն, Ազգային ժողովի վարկաբեկված պատգամավորի և «ուսապարկերի» հայտնի թեզը շրջանառության մեջ դնողի բերանով պատասխանելով, իշխանությունը այսկերպ փորձում է փոքր-ինչ անլրջացնել 3+3 ձևաչափի վտանգավորությունը հայ հանրության աչքում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գիտի, որ եթե որոշեն իրականացնել այդ ձևաչափը, Հայաստանի իշխանություններին ոչ ոք ոչինչ չի հարցնելու։

Զավեն Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular