ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյանի ահից օրենք են փոխում․ ուսապարկերի մասնագետը բացահայտեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնամուխ է եղել կանոնակարգ օրենքը փոփոխելու նախաձեռնությանը, որպեսզի վերջնականապես փակի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրության թեժ հարցը։ Վեց անգամ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, հաջորդ շաբաթ կրկին ստիպված է լինելու քննարկել այդ հարցը, և այժմ փորձում են օրենքի փոփոխությամբ կանխել հնարավոր նոր առաջադրումները։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խոստովանել է, որ աշխատանքներ են սկսել՝ օրենքի նախագիծ ներկայացնելու ուղղությամբ, որով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմությունը ստիպված կլինի նոր թեկնածու առաջադրել, եթե իշխանությունը երկու անգամ անընդմեջ չի ընտրում թեկնածուին։ Ալեքսանյանը երեկ կայացած ճեպազրույցներում հոխորտում էր, թե Արթուր Ղազինյանն ընդհանրապես վախ ներշնչող կերպար չէ։

«Եվ, երկրորդն էլ ոչ մի առանձնահատուկ լիազորություններ չունի հանձնաժողովի փոխնախագահը, բացի նրանից, որ կարող է նիստը վարել, եթե նախագահողը բացակայում է։ Իսկ թե ինչու չենք ընտրում, կարող ենք վեց ժամանոց վիդեո ֆորմատ տրամադրել, թե ինչու չենք ընտրում․ մեկ այն, որ նա չի ծառայել ԶՈՒ–ում, դա, իհարկե, մի կողմ, բայց դրա հետ մեկտեղ նա բացարձակապես չի տիրապետում զինված ուժերին վերաբերող հարցերին»,– ասել է Ալեքսանյանը։

Կարելի է կարծել, թե «Քաղպայմանագրի» պատգամավորներն են տիրապետում ռազմական գործին, մինչդեռ դա բոլորովին էլ այդպես չէ։ Ըստ էության, իշխանականները պարզապես վախենում են Ղազինյանից, և հստակ հրահանգ ունեն ցանկացած գնով նրան չընտրել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Իսկ իրենց տրված փաշինյանական հրահանգը կատարելու համար պատրաստ են ցանկացած հիմարություն արտաբերելու, Ղազինյանին հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերում մեղադրելու։ Այդուհանդերձ, նույնիսկ կանոնակարգի փոփոխությունները արտահերթ նիստով ընդունելու դեպքում դեռ առնվազն երկու-երեք անգամ ստիպված են լինելու հանձնաժողովի նիստերում առերեսվելու Արթուր Ղազինյանի և մյուս ընդդիմադիրների արդար զայրույթին, Փաշինյանի և նրա կողմնակիցների ապիկարության ապացույցներին։

Արտաշես Մեսրոպյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular