ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՄԻԽ նստաշրջանում հանդես է եկել զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի պաշտպանության մասին հայտարարությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի Ժնևում ընթացող 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Այս մասին հայտնում են  ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, hղում անելով hակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման և ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և կոչ է անում պետություններին պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններ կատարածներին։

«Դրանում մասնավորապես նշվում է, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների և հանրային գործիչների ռասայական կամ էթնիկ գերակայության մասին հայտարարությունները, որոնք սփռում են թշնամանք և նախապաշարումներ՝ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ, կամ պաշտպանում և արդարացնում նրանց հանդեպ բռնության կիրառումը:

Երկրները վերահաստատում են մարդասիրական կազմակերպություններից օգնություն ստանալու զոհերի իրավունքը, ինչպես սահմանված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի այլ համապատասխան գործիքներով, և կոչ են անում ապահովել այս օգնության անվտանգ և պատշաճ հասանելիությունը:

Նրանք շեշտում են, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Համատեղ հայտարարությունը հորդորում է իրականացնել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատաիրավական և այլ միջոցառումներ՝ բռնի անհետացման դեպքերի կանխարգելման, դադարեցման և պատժման նպատակով։

«Երկրները կոչ են անում ՄԱԿ համապատասխան մարմիններին ավելի ակտիվ դեր ստանձնել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում՝ ապահովելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լիարժեք հարգանքը զինված հակամարտություններից բխող բոլոր իրավիճակներում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular