ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որեւէ կերպ հանձնելու տարբերակը․ Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որեւէ կերպ, որեւէ ձեւով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռուս, ֆրանսիացի, թե ամերիկացի։

Եւ հիմա, երբ վարչախմբի առաջնորդը նման պնդումներ է անում, փորձել այս կամ այն կերպ, այս կամ այն հնարքով հաստատել նրա ասածը, առնվազն բարոյական չէ։

Այո, ադրբեջանցիները մշտապես պնդել են, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի։ Այն ադրբեջանցիները, որոնք մինչ 1992 թվականի մայիսը բնակվել են այնտեղ։ Իհարկե, այդ հարցը ընդամենը քննարկվել է, սակայն հիմա խոսենք ամենակարեւորի մասին։

Անելով նման առաջարկ, ադրբեջանցիների մտքով անգամ չի անցել, որ Շուշին պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում կամ այնտեղ պետք է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովեն ադրբեջանցի զինվորները։
Ադրբեջանցիները երազում էին վերադառնալ Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ Սա միշտ հիշեք եւ մի փորձեք խաբել մարդկանց, նրանց թյուրիմացության մեջ գցել օգտագործելով մանիպուլյացիոն տարբեր հնարքներ։
Առավել եւս մի օգտագործեք ՌԴ արտգործնախարար Տրուբնիկովի անունը, որն ընդամենը 20 տարի առաջ հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմի խնդրանք-առաջարկները։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, համոզված եմ նաեւ դրանից հետո Ադրբեջան-Շուշի ոչ միջանցքի, ոչ էլ հատուկ կապի մասին որեւէ հարց չի քննարկվել։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե քննարկվել է Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, ապա դրա մասին այնքան հրապարակումներ, այնքան հարցազրույցներ կան, որ ավելորդ է անգամ խոսել դրա մասին։
Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ինչ առաջարկներ, ինչ խնդրանքեր են եղել կամ չեն եղել, կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Շուշին Ադրբեջանին չի հանձնել եւ չի խոստացել հանձնել։ Ռոբերտ Քոչարյանը խաղաղության դարաշրջան սկսելու անվան տակ չի փորձել Սյունիքը երկու կես անել եւ Ադրբեջանին միջանցք տրամադրել։

Այնպես որ մի փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել կամ խաբել։ Դա շատ վատ գործ է, շատ վատ զբաղմունք։
Եւ ամենավերջում անպայման ուզում եմ շեշտել.երբ ասում եք, գրում եք, թե 2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջեւան՝ Մեղրիով, ու այդքանով ավարտում եք ձեր խոսքը, ապա հուշում եք, հանրությանն ակնարկում, որ այդ առաջարկությունները հնչել ու անցել գնացել են։ Իսկ հանրությունն էլ հիշում է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Շուշին մերն էր, որ ադրբեջանցիները Շուշին, ավելին Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում, որ մինչեւ այս վարչախմբի հայտնվելը Երեւանից երեխաները Շուշի էքսկուրսիա էին գնում, իսկ մեղրեցիներն ու կապանցիները Երեւան կամ Իջեւան գնալուց ստիպված չէին լինում անցնել ադրբեջանցի զինվորի թրի տակով։ Այս սա է իրականությունը»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին թշնամին 2 անգամ թիրախավորեց օկուպացված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ինչի հետրանքով ռուս լրագրողը վիրավորվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության ժամանակ։ Թշնամին արդարացավ՝ նշելով, որ չեն ցանկացել թիրախավորել եկեղեցին և միտումնավոր չեն արել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular