ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «սրած բիզը»․ զենքի գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի մատակարար ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի փաստաբանները նրանց հանիրավի կալանավորմանդ եմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել դատարան։ Առայժմ հայտնի չէ, թե երբ են կայանալու լսումները Վերաքննիչ քրեական դատարանում, նույնիսկ դիմումները մակագրված չեն որևէ դատավորի։ Նախկին նախարարը, զենքի մատակարարն ու ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը մեղադրվում են ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և հափշտակություններ կատարելու, ժամկետանց և անորակ հրթիռներ գնելու, 2,3 մլրդ դրամ վնաս պետությանը հասցնելու մեջ։

Ո՛չ Տոնոյանը, ո՛չ Գալստյանը իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Բազմիցս ենք նշել, որ նման գործարքի իրականացումն անհնար կլիներ առանց վարչապետի իմացության և թույլտվության։ Հրթիռները 2011 թվականից հետո գտնվել են ՊՆ ավիացիոն պահեստում՝ Հայաստանից տանելու, կամ այլ երկրների վաճառելու համար, քանի որ նախորդ իշխանությունները հրաժարվել են գնել դրանք։ Արդեն 2018թ․ իշխանափոխությունից հետո բյուջեից մեծ գումարներ են ծախսել և գնել դրանք, իսկ հրթիռները չեն կրակվել նույնիսկ 44-օրա պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սկանդալը ծագելուն պես, փորձեց մեղքը գցել նախկինների գրպանը, սակայն սուտն արագ բռնվեց, ինչից հետո քավության նոխազների փնտրտուքի մեջ է։

Թե՛ Դավիթ Տոնոյանը, թե՛ Դավիթ Գալստյանը բազմաթիվ դրվագներով կարող են պատմել իրականությունը և պարտավոր են։ Հանրությանը պետք է պարզաբանեն, թե ինչպես և ում հրահանգով ժամկետանց ու ուռճացված գներով զենք են գնելու, վատնել պետական փողերը։ Այլապես Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները շարունակելու են պատերազմում խայտառակ պարտության մեղքը բարդել այլոց վրա, «կապիտուլյանտ» ու «դավաճան» անվանել ընդդիմախոսներին։

Գրիգոր Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular