ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե հիմա մարտական գործողություններ կլինեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ճեպազրույցն անցկացնում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, որը չափազանց կարևոր, ճակատագրական ու դժվարին է հայ ժողովրդի համար, որովհետև շուրջ մեկ տարի է անցել այն ողբերգական պատերազմից, որ Ադրբեջանը սանձազերծեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել այն  բոլոր ուղղություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար: Անվտանգային միջավայրի գնահատում, ներքին ու արտաքին սպառնալիքների գնահատում, և ռազմավարական վերանայում՝ մեր երկրի կարևոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու համար. այսօրվա իշխանությունն այդ հարցերին ոչ լիարժեք, մանիպուլացված պատասխաններ է տալիս»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց, թե ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ իշխանությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իրականացնի իր հիմնական աշխատանքը:

Հարցին՝ իշխանափոխության պլաններն ինչպե՞ս են իրագործելու, շարունակո՞ւմ են պահանջել Փաշինյանի հրաժարականը, ընդդմիադիր խմբակցության ղեկավարն արձագանքեց, թե ակնհայտ է, որ վերջին պատերազմում պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի և թելադրանքի ներքո, հատկապես միջազգային հարթության մեջ:

«Այս պատերազմը արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որ իրականացվել է 2018-ից սկսած: Ձախողվել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործվել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ են գտնվել բանակը, անվտանգության համակարգը, և Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմական գործողություններ: Այսօրվա ձախողումների շարունակությունը այս իշխանությունների առկայության, նրանց ոչ գրագետ, ոչ հետևողական աշխատանքի հետևանք է, և ամեն օր դա տեսնում ենք սահմանային իրավիճակում»,-ասաց նա նշելով, թե «Հայաստան» դաշինքի, խմբակցության նպատակների մեջ է այն, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն, որը կարող է բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Օհանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց այս իրավիճակում, մոտ ժամանակահատվածում, կարծում եմ, մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»:

Օհանյանը նաև հիշեցրեց՝ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ անազատության մեջ են և չեն կարողանում կատարել իրենց պատգամավորական պարտականությունները: Պատգամավորն ընդգծեց՝ օրենքները, պատգամավորի անձեռնմխելիությունը պետք է առաջնային լինեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular