ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն օտար ուժերի ներկայությունն է». Իրանի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Դրական» գնահատելով Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության հիմնական պատճառն է»:

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերիի հետ բանակցություններից ավարտին ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ իրանցի նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջ սրտով կանգնած կլինի Լիբանանի կառավարության կողքին:

«Լիբանանցի պաշտոնյաների հետ զրույցում ընդգծել ենք երկու երկրի միջև տարբեր ասպարեզներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը և կարևորել դիմակայության ճակատի հատուկ դերը սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: Համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Աբդոլլահիանը:

Այնուհետև վերջինս անդրադարձել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ նշելով, որ «օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular