Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի միջև. կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան Թուրքիայի ԱԳՆ-ում հոկտեմբերի 8-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: