ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հստակ նախազգուշացումը՝ չեն հանդուրժի վերաձևումներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեին Ամիր Աբդոլահիանի հանդիպումը։ Լավրովը դիվանագիտորեն փորձել է շրջանցել Հարավային Կովկասի թեման, հայտարարել, թե զրուցել են Աֆղանստանի, Եմենի և այլ թեմաների մասին։ Իրանի արտգործնախարարը, սակայն, պարզ և հստակ ներկայացրել է իր մտահոգությունները, բառացիորեն ասել, թե ինչ խնդիրների է բախվում Իրանը և մեր տարածաշրջանը Ադրբեջանի պատճառով։

«Հարավային Կովկասի տարածաշրջանը չի հանդուրժի նոր վերաձևումներ», - ասել է Աբդոլահիանը։

Նրա խոսքով Իրանը՝ լրջորեն մտահոգված է Կովկասում ահաբեկիչների և սիոնիստների ներկայությամբ, սակայն որևէ կերպ չի հանդուրժելու տարածաշրջանի քաքարտեզերի որևէ փոփոխություն։ Նախարարը առանց նաև անուն նշելու հայտարարել է, թե Իրանում մտահոգված են հարևաններից մեկի պահվածքով։

«Իրանի հարևանները պետք է դրական պատասխանեն մեր ազդակներին։ Չենք հանդուրժի ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը»,- ասել է նա։

Ակնհայտորեն Իրանի այս զգուշացումը վերաբերում է ո՛չ Հայաստանին, Թուրքիային, Վրաստանին, այլ հենց Ադրբեջանին, որի նախագահ Իլհամ Ալիևը կորցրել է իրականության զգացումը և շարունակում է հոխորտալ հազարամյակների պատմություն և պետականություն ունեցող Իրանի հասցեին։ Իրանը փորձում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը Իսրայելի և Թուրքիայի դրդմամբ փորձում է խնդիրն ամեն կերպ հասցնել ռազմական իրավիճակի։

Իրանի արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել Ռուսաստանի տրամադրությունները շոշափելու, հասկանալու, թե՞ որտեղ է գտնվում Ռուսաստանը, ի՞նչ նպատակներ և ցանկություններ ունի և ինչ է մտադիր անել, եթե տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվի Իրանի մտահոգությունները հասկանալի են, այդ երկրիը ունի լավ զինված ուժեր և կարող է պաշտպանել իր իրավունքները։ Թեև 44-օրյա պատերազմը նաև ի ցույց դրեց Իրանի պետական կառույցների որոշակի անպատրաստությունը և հանկարծակի գալը պատերազմի փաստից, սակայն այժմ Իրանը ուշքի է եկել և հասկանում է, որ տարածաշրջանում իր եզակի դաշնակիցները կարող են միայն լինել Հայաստանը և Ռուսաստանը։ Այս առումով ինչպես միշտ շարունակվում է կրավորական մնալ Հայաստանի պահվածքը՝ խեղճ, խոնարհ և հեզ, նույնիսկ օդային տարածքը ռազմական ինքնաթիռների դեմ փակելուց հետո Հայաստանը տարածք է տրամադրում Ադրբեջանին և հետո էլ արդարացումներ փորձում փնտրել։

Հայկ Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular