ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փոքր Մհեր»-ի գործը հասավ Գլխավոր դատախազին. սաները պահանջում են տնօրենի հեռացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
 
Ուսումնասիրության արդյունքները  ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular