ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո, ի՞նչ պետք է անի հեռավար եղանակով աշխատողը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատի կամ 14 օրը մեկ COVID19-ի բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ տեստի ներկայացման պարտադիրությունը: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք հեռավար աշխատողներին ևս վերաբերում է առողջապահության նախարարի հրամանը: Մեր հարցման հաջորդ օրը տարածվեց հաղորդագրություն, որ անցկացվել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկում, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ»:

Միևնույն ժամանակ, մենք ստացել ենք նաև մեր հարցման պատասխանը, ուր մասնավորաբար գրված է. «Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ օրը (ընդգծումը մերն է-խմբ.), և հաջորդիվ՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ»։

Ուշադրություն դարձրեք «հեռավար եղանակով» ու «աշխատավայր ներկայանալու օրը» արտահայտությունների համադրմանը: Հեռավար եղանակով աշխատողը, որպես կանոն, աշխատավայր չի ներկայանում, առավել ևս, եթե աշխատավարձն էլ ստանում է անկանխիկ: Այսինքն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ հեռավար եղանակով աշխատողը չի ներկայացնում նշյալ փաստաթղթերը, եթե ԱՇԽԱՏԱՎԱՅՐ չի ներկայանում: Սա՝ ԱՆ գրության տրամաբանությամբ: Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում վերը նշված պաշտոնական հաղորդագրությունը, արդյո՞ք չկա հակասություն: Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզ ու հստակ պատասխանի, այլ նոր հարցեր առաջացնող գործելաոճի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular