ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ Հայաստանը բացում է, Իրանը Ադրբեջանի ավիացիայի համար փակում է իր օդային տարածքը. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքական կուրսը հստակորեն տեղավորել են ադրբեջանաթուրքական և նրանց հետևում կանգնած այլ ուժերի ծիրում, ապա Հայաստանի տարածքով դեպի Նախիջան ադրբեջանական չվերթերը կարելի է դիտարկել որպես հերթական քայլ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ըստ էության՝ Հայաստանը մեսիջ է ուղարկում շահագրգիռ կողմերին, որ համապատասխան սակարկության պայմաններում, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ որոշակի կոնսենսուսի պահպանման պամաններում, պատրաստ են քննարկել տարատեսակ տրանսպորտային ուղիների բացումը՝ դա կկոչենք միջանցք, թե մեկ այլ բան։

Միաժամանակ, ակնհայտ է, որ սկսած Ադրբեջանից, վերջացրած մյուս երկրերով՝ որևէ մեկը չի համաձայնելու, որպեսզի այդ ճանապարհի անվտանգությունը վերահսկեն ՀՀ համապատասխան ուժային կառույցները։ Այս պարագայում պարզ է, որ երրորդ երկրի ուժերն են այն պահպանելու», - ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ արդեն իսկ փաստ է՝ Հայաստանը մեկ օդային միջանցք տվել է։

«Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել, թե ինչ ռեգիոնալ տենդենցների պայմաններում է այս ամենը տեղի ունենում։ Մինչ Հայաստանը բացում է, Իրանը Ադրբեջանի ավիացիայի համար փակում է իր օդային տարածքը։ Այստեղից հստակ երևում է, թե ով որ օրակարգի մեջ է տեղավորված։ Այս առումով Հայաստանն ու Իրանը հակասության մեջ են, և թշնամի պետություններն օգտվում են ՀՀ քաղաքական կուրսից», - ասաց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ գործող իշխանությունների շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսը մոտենում է ավարտին, և ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ընտրություն կատարել ձևավորվող դաշինքների միջև։

«Դատելով այն  բանից, որ ՀՀ իշխանությունները քայլ են կատարել՝ ի հակասություն Իրանի՝ իրենք իրենց ընտրությունը կատարել են։ Կամ, ինչպես միշտ, քայլը կատարելուց հետո փորձելու են «կռուտիտ» անելով դրա տակից դուրս գալ, բայց արտաքին ուժերի մոտ, ի տարբերություն ներսի ընտրազանգվածի, այդ խաղերը չեն անցնելու», - ասաց Հակոբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular