ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպս հաղորդվում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular