ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը հերթական խաղն է խաղում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ թոզ է փչել հանրության աչքերին։ Նախարարը հայտարարել է, որ 2 տարում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոս աճ կարձանագրի․ «Հաշվարկված է, որ կապի ապաշրջափակման արդյունքում 2 տարում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոս աճ կարձանագրի։ Սա ոչ միայն հայկական կողմի, այլև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ուսումնասիրությունների արդյունքն է»։

Այստեղ հարց է առաջանում, թե ինչի վրա է հիմնված 30 տոկոս աճի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի կողմից հնչած հայտարարությունը։ Հավանաբար ինչպես նախկինում, այս անգամ ևս նախարարը օդից վերցրած թվերով փորձում է հասարակությանը կեղծ թվերով իրենց շուրջը համախմբել։ Ակնհայտ է, որ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսության համար դրական գործոն է։ Բայց միայն դա շատ քիչ է տնտեսության զարգացման և ՀՆԱ աճի, այն էլ՝ 2 տարվա ընթացքում հայտարարվող 30 տոկոս աճի համար։ Անկախ նրանից, թե ինչ կասեն միջազգային կազմակերպությունների ու իշխանությունների ուսումնասիրությունները, եթե, իհարկե, այդպիսի ուսումնասիրություններ իրականում կատարվել են և կատարվել են այսօրվա իրողությունների հիման վրա, միանշանակ է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ճանապարհների ապաշրջափակումը ոչինչ է, եթե տնտեսությունը չունի պոտենցիալ, որը պատրաստ է առաջարկել արտաքին շուկաներին։ Այսօր մեր տնտեսությունն արտաքին շուկաներ է մատակարարում շատ քիչ ապրանքներ։ Ոչ թե նրա համար, որ սահմանափակ են արտահանման հնարավորությունները, այլ, որովհետև տնտեսության մեջ չի ստեղծվում այդպիսի արդյունք։ Խնդիր չէ նույնիսկ արտահանման գինը։

Այնպես չէ, որ մեր տնտեսության առաջարկած ապրանքները միջազգային շուկաներում անմրցունակ են կամ սահմանափակ, որովհետև կան խնդիրներ հաղորդակցության ուղիների հետ կապված։ Այն, որ միայն ճանապարհների ապաշրջափակման դեպքում են հնարավորություններ ստեղծվում այստեղ խորացնելու արտադրական ցիկլը, խաբկանք է։ Դրա համար ընդամենը ցանկություն ու պայմաններ են պետք։ Այնպես չէ, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում պղնձաձուլարան շահագործել։ Մինչև հիմա էլ Հայաստանում պղնձաձուլարան շահագործվել է։ Գուցե ոչ այն հզորության ու որակի, որն անհրաժեշտ էր։ Բայց այդպիսին եղել է ու հիմա էլ կարող էր լինել, եթե, իհարկե, իշխանությունների թեթև ձեռքով այն չփակվեր։ Նոր պղնձաձուլարան կառուցելու ու շահագործելու համար ներդրումներ են պետք։ Խոսքը մեծ ներդրումների մասին է՝ ընդհուպ մինչև 400-500 մլն դոլարի չափով։ Բայց այդ ո՞ր օտարերկրյա ներդրողն է պատրաստ այդքան գումար ներդնել Հայաստանում, երբ անգամ տեղական ներդրողները չունեն ապահովության տարրական երաշխիքներ։ Խնդիրն ամենևին էլ միայն անվտանգությունը չէ։ Խնդիրը ներդրումների պաշտպանության չգործող ինստիտուտի մասին է, որի հետ ներդրողները բախվել են այս իշխանությունների չկշռադատված գործողությունների պատճառով։ Արդյո՞ք մենք ունե՞նք երաշխիք, որ ճանապարհների բացումից հետո նույնը չի լինելու։ Կարող են 3 տարի կասեցված ու անորոշության մեջ պահել մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր, ինչո՞ւ չեն կարող նույնն անել մեկ ուրիշի հետ։

Դատարկ են այն հույսերը, որ ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեր երկիր ներդրումներ բերել։ Խոսքը քաղաքական ներդրումներին չի վերաբերում, որի առաջ մեր տնտեսությունը կանգնած է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհներն ապաշրջափակելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու պարագայում։ Այս երկրները, անշուշտ, պատրաստ են իրենց ներդրումներով խեղդել մեր, առանց այն էլ՝ թուլացած տնտեսությունը։ Բայց դրանից մեր վնասներն ավելի մեծ են լինելու, քան օգուտները։ Մի օր էլ արթնանալու ենք բոլորովին այլ երկրում, որտեղ տեր ու տնօրեն են դառնալու մեր թշնամիները։ Փակ սահմանների պայմաններում կար ժամանակ, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր ապահովում, ներդրումներն էլ իսկապես հոսում էին։ Այսօր դրանք չկան, ու պարզ չէ՝ վաղը կլինե՞ն, թե՞ ոչ։ Ժամանակին էլ հայտարարվում էր, թե գործարարները հերթ են կանգնած Հայաստանում ներդրումներ անելու համար, ու մեզ ներդրումային բում է սպասում։ Ակնհայտ է, որ նույն շարքից են նաև 2 տարում ՀՆԱ 30 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ հայտարարությունները։ Արդեն պարզ է, որ երեք ու կես տարի շարունակ իրականությունը կեղծ լավատեսությամբ մատուցելուց հետո, իշխանությունը փորձում է նոր փուչիկ փչել. իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը ֆանտաստիկ աճ կունենա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular