ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մի քանի թևերով է գրոհում ՏԻՄ-երը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը լայն թափ է հավաքում։ Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքներում։ Արդեն իսկ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի քանի թևերով է գրոհում ՏԻՄ-երը։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուները ոչ բոլոր տեղերում կարող են լուրջ մրցակցություն ցուցաբերել ընդդիմությանը, և Նիկոլ Փաշինյանը տարատեսակ ֆեյք կուսակցություններով է փորձում շեղել մարզերի բնակիչների ուշադրությունը։ Գործող իշխանությունները մեկ նպատակ են դրել՝ ամեն գնով թույլ չտալ արմատական ընդդիմության հետ կապված կամ ասոցացվող քաղաքական ուժերի հաղթանակը, իսկ սեփական կուսակիցներն ու թեկնածուներն էլ այնքան հեղինակավոր և մրցունակ չեն, որ կարողանան իրագոծել այդ նպատակները։

Փաշինյանը բոլոր համայնքներում առաջադրել է ցուցակներ «Ապրելու երկիր» կուսակցությունից, Գյումրիում՝ «Բալասանյան դաշինքից»։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ գործարք են կնքել, վերջինս ապահովում է մարզպետ Հովհաննես Հարությունյանի հաղթանակը, փոխարենը ստանում Շիրակի մարզպետի պաշտոնը։ Առաջիկայում ընտրություններ են լինելու այլ համայնքներում ևս։ Բոլոր այդ վայրերում գործող իշխանությունները հերթական ֆեյքերին կառաջադրեն, իսկ ՏԻՄ-երի հարցը լուծելուց հետո միայն կանցնեն Երևանի քաղաքապետարանին։ Թեև առայժմ Հայկ Մարությանի հետ դիմակայությունը սառեցվել է, բայց մարզերում մտահղացումն իրագործելուց հետո անցելու են նաև նրան հեռացնելու գործողությանը։

Սևակ Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular