Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Կախեթի շրջանում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները:
Կողմերը դրական են գնահատել երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանց խորացման կարևորությունը: Հանդիպման ավարտին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել: