Մահացել է լեգենդար Մուհամեդ Ալին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱմերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին մահացել է 74 տարեկան հասակում, գրում է BBC-ն:
Օլիմպիական չեմպիոնը նախօրեին հոսպիտալացվել էր շնչառական համակարգի խնդիրների պատճառով: Այդ ախտորոշմամբ նա առաջին անգամ չէր հայտնվում հիվանդանոցում: 2014 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով:
Մուհամեդ Ալին երկար տարիներ տառապում է Պարկինսոնի հիվանդությունից: Հանրության շրջանում նա վերջին անգամ հայտնվել է այս տարվա ապրիլին Արիզոնայում տեղի ունեցած բարեգործական երեկոյին ժամանակ:
1960թ. օլիմպիական չեմպիոնը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոնը, Փառքի սրահի անդամը համարվում է համաշխարհային բռնցքամարտի ամենավառ աստղը: Մի շարք վարկածներով, նա ճանաչվել է անցած դարի լավագույն մարզիկ ու բռնցքամարտիկ: