ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը հունից հանեց Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները երբեմն դուրս են գալիս տրամաբանության և ողջամտության սահմաններից։ Այդուհանդերձ Ադրբեջանի նախագահը արցախյան պատերազմում հաղթանակից հետո, ամենամեծ նյարդային պոռթկումներն ունենում է, երբ պատասխանում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Միայն վերջինիս է հաջողվում հունից հանել Ալիևին և ստիպել, որ սրտի ամբողջ մտածածը արտահայտվի։ Նախօրեին Սերժ Սարգսյանը «Հանրապետականներ․ շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողովում անդրադարձել է Իլհամ Ալիևին և հայտարարել․ «Բոլորս գիտենք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին կարողանում պահել Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա լավ հիշում, այլ նաև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-որ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ դու և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտում»։
 
Պատերազմում իրականում հաղթած նախագահը բացարձակապես բանի տեղ չէր դնի Սերժ Սարգսյանի հայտարարությանը, սակայն, երեկ հայտնվելով Մատաղիսում, նա մի ամբողջ պարբերություն է նվիրել Հայաստանի երրորդ նախագահին՝ նյարդային հայտարարություններ անելով. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայաստանում ռևանշի մասին երազելով, երկաթե բռունցքը այստեղ է, ոչ մի տեղ չի կորել, մի ջղայնացրեք մեզ, խելոք մնացեք, եթե խելոք պահեք ձեզ, կկարողանաք հանգիստ ապրել»,- ասել է Իլհամ Ալիևը ու նաև դիմելով Սերժ Սարգսյանին՝ նրան հրավիրել է օկուպացված Մատաղիս.
 
«Ես այստեղ եմ և եթե Սերժը բավարար քաջություն ունի թող գա այստեղ, Սերժ Սարգսյանը և իր նմանները պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին»,- իր թևերը Հայաստանի պարտված վարչապետի վրա փռել է Ալիևը և Սերժ Սարգսյանին մեղադրել անգամ դասալքության մեջ։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի բոլոր այս հայտարարությունները թե՛ միջազգային դատարանում, թե՛ ցանկացած միջազգային ասպարեզում օգտագործվելու է հենց Ադրբեջանի դեմ։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն ավարտած Իլհամ Ալիևն ինքն էլ հասկանում է այս փաստը, սակայն չի կարողանում զսպել իրեն, երբ հարցը հասնում է Սերժ Սարգսյանին։ Նա ինքն էլ հրաշալի գիտի, որ իննսունականների պատերազմում պարտվել է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եվ միայն Հայաստանի ապիկար, դավաճան իշխանությունների շնորհիվ է, որ այսօր կարողացել է հասնել Մատաղիս և հոխորտալ Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին։
 
Մենուա Թորոսյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular