ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ

ՍՊՈՐՏ

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի վերջին տուրում:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Արոնյանը հաղթեց առաջին և երկրորդ պարտիաներում, իսկ երրորդում ոչ ոքի խաղաց: Այսպիսով, հայ գրոսմայստերը վաղաժամ հաղթանակ տարավ 2,5:0,5 հաշվով: Վերջին տուրի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի հայազգի շախմատիստի գրաված տեղը։

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում խաղում են արագ շախմատի չորս պարտիաներից բաղկացած մրցախաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է լրացուցիչ ցուցանիշներով։

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմեւը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular