Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գինի Մապու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ երկրներում հանրաճանաչություն ձեռք բերած չիլիական Mapu գինիները Baron Philippe De Rothschild Maipo Chile ընկերության արտադրանքն են: Եվ չնայած այն շուկայում է արդեն մոտ ութսուն տարի, Mapu գինու, ինչպես նաև այդ ապրանքանիշի իսկական պատմությունը, սկիզբ է առել դեռ 19 -րդ դարի երկրորդ կեսերից Ֆրանսիայում: Այդ ժամանակ էր, որ հայտնի Ռոտշիլդների ֆինանսական դինաստիան կալվածք էր գնել ֆրանսիական Պաույակում: Այդ տարածքը հայտնի է եղել իր գինեգործական մշակույթով անհիշելի ժամանակներից, քանի որ այնտեղի բերրի հողը իդեալական է խաղողի այգիների աճեցման համար: Երբ 1922 թվականին բարոն Ֆիլիպ դե Ռոտշիլդը սկսել է կառավարել կալվածքը, գինեգործությունը դարձել է այդ դինաստիայի իսկական ընտանեկան բիզնեսը: Նոր սեփականատիրոջ փառասիրության, նվիրվածության ու նորարարական մոտեցումների շնորհիվ արտադրությունը արագ սկսել է թափ հավաքել և շուտով արտադրած գինիները հայտնի են դարձել իրենց որակով Բորդոյից էլ այն կողմ: Ֆիլիպ դե Ռոտշիլդն առաջինն է եղել, ով կառուցել է գինու բաց դասավորությամբ պահեստային տարածքներ: Նրա մոտ առաջացել է նաև գինու շշալցման գաղափարը սեփական դղյակում: Իսկ Ֆիլիպի ստեղծած առաջին Rothschild գինու ապրանքանիշը հիմք է դարձել ապագա համաշխարհային գինեգործական կայսրության ստեղծման համար: Mouton Cadet- ը եղել է նրա գովազդած առաջին ապրանքանիշը, որը եղել է մատչելի և շատ արժանապատիվ որակով գինի: Բարոնի մեկ այլ ակնառու ձեռքբերում է եղել գինիների դասակարգման փոփոխությունը: Իր կյանքի գործը հնարավորինս ծավալելու համար նա նաև կողմնորոշել է արտադրությունը դեպի Ամերիկայի մայրցամաք տեղափոխելուն:
Ֆիլիպ դե Ռոտշիլդի մահից հետո միակ ժառանգուհին՝ Ֆիլիպիննա դուստրն է դարձել հսկայական ձեռնարկության ղեկավարը: Աջակցելով զարգացման միջազգային ուղղվածությանը նա դուստր ձեռնարկություն է ստեղծել Չիլիի Կենտրոնական հովտում: Baron Philippe De Rothschild Maipo Chile ընկերությունը սկսել է արտադրել իր սեփական գինիների երկու շարքը` Escudo Rojo-ն և Mapu-ն: Առաջինը պատրաստվել է իր սեփական խաղողից, իսկ Mapu- ի համար սկսել են օգտագործել տեղի խաղողագործների բերքը, որոնց հետ նախորոք կնքվել են խիստ պայմանագրեր: Ներկայումս էլ ընկերության ղեկավարները վերահսկում են խաղողի այգիներում կատարվող բոլոր աշխատանքները և որոշում բերքի հավաքման օպտիմալ ժամանակը: Ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիաները համատեղում են ժամանակակից զարգացումներն ու այն ավանդույթների պահպանումը, որոնք ապացուցված են դարերի հաջող գինեգործությամբ: Բոլոր վերը նշված գործոնների շնորհիվ էլ ամբողջ աշխարհում մարդիկ կարող են խմել կատարյալ թարմության համով այնպիսի Mapu գինի, ինչպիսին հենց այն երկիրն է, որտեղ այն արտադրվում է: Ի վերջո, «մապու» բառը տեղի աբորիգենների լեզվով նշանակում է «երկիր»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը