Մարկեդոնովը գնահատել է Ղարաբաղի պատերազմի արդյունքները Ռուսաստանի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆukraina.ru-ն գրում է, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները շատ մշուշոտ են, և կարելի է տեսնել թե՛ Ռուսաստանի հզորացման, և թե՛ նրա թուլացման գործոն: Այս մասին «Ukraine.ru»,- ին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ- ի առաջատար գիտաշխատող, «International Analytics» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը: Նա նշել է, որ չնայած Թուրքիան աջակցել է Ադրբեջանին հակամարտության մեջ, սակայն չի կարելի ասել, որ պատերազմի արդյունքները զգալիորեն մեծացրել են նրա քաղաքական կշիռը, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ղարաբաղում պատերազմը երկիմաստ կերպով է անդրադարձել նրա դիրքերի վրա: «Ամեն ոք, ով փնտրում է ռուսական գործոնի թուլացում, կասի, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը այնտեղ տխուր պարտություն է կրել: Դա որոշակիորեն խարխլել է Ռուսաստանի հեղինակությունը: Մեկ այլ անձ էլ կասի, որ նախկինում այնտեղ ռուսական զորքեր չեն եղել, իսկ այժմ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այլ ոչ թե ռուս-թուրքական»,-նշել է Մարկեդոնովը:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իրավիճակը Ռուսաստանի համար դարձել է ավելի քիչ հարմարավետ, սակայն, ըստ հենց նույն պատերազմի արդյունքների, Ռուսաստանը դարձել է մի այնպիսի երկիր, որին դիմում են թե՛ Երևանը, թե՛ Բաքուն»,- հավելել է փորձագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը