Կորոլևցի դպրոցի տնօրենը պարզել է քաղաքի դրոշը Արարատ լեռան գագաթին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkorolevriamo.ru-ն գրում է, որ Կորոլև քաղաքի Միխայլովի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Օսկար Լատիպովը քաղաքի դրոշն է պարզել Արարատ լեռան գագաթին: Այդ մասին Ինստագրամի իր էջում գրել է ինքը՝ Օսկար Ֆարիտովիչը:
Օսկար Լատիպովը իր ճանապարհորդությունը դեպի Արարատ լեռը սկսել է սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 27-ին Կորոլևի դրոշը ծածանվել է Արարատ լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 5165 մետր բարձրության վրա:
«Սեպտեմբերի 27. Արշավ դեպի Արարատ: Քամին 25 մ/վրկ, մերկասառույց, -15°С: Բայց մենք դա արեցինք, ընկերներ: Եվ ճանապարհին նաև մարդու փրկեցինք: Դա ուղղակի էքստրիմ էր», - գրել է Լատիպովը: Արարատ լեռ բարձրանալը նվիրված էր հայ մշակույթի տարվան՝ «Իմ Հայաստան» փառատոնին, ինչպես նաև դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Առաքելյանի հիշատակին: Արշավանքի ընթացքում վերելքի մասնակիցներից մեկին քամին քշել էր, նա սայթաքել էր տեղացած ձյունից: Մեկ այլ մասնակց գրեթե մահվան դուռն էր հասել, սակայն կարողացել էր բռնվել, և ընկերները նրան դուրս էին բերել:
«Մենք իջանք, բոլորը ողջ են», - եզրափակել է Լատիպովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը