ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի փորձագետ. Իրանը սխալվել է Ղարաբաղի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ իրանական հերթական թերթն է անդրադարձել իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության թեմային: «Իրանական զարգացում» թերթի վերլուծաբան Վալի Մահբուբեի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հարբել» է Թուրքիայի օգնությամբ Արցախում տարած հաղթանակից, իսկ Իրանն աջակցել է այս հաղթանակին չկասկածելով, որ այդ էյֆորիան կանցնի Իրանին:

Մասնավորապես, հեղինակը գրում է, որ երբ Արդաբիլում Խամենեիի ներկայացուցիչ Հասան Ամելին չորս տարի առաջ դարձավ Լեռնային Ղարաբաղի աջակցության ադրբեջանական կազմակերպության անդամ, նա չէր կարծում, որ Ղարաբաղի գրավումից մեկ տարի անց ստիպված կլինի նախզգուշացնել Բաքվին «չխաղալ առյուծի պոչի հետ»:

Հոդվածում գրված է, որ Լեռնային Ղարաբաղում որպես «իսլամի զինվորներ» մարտնչած իրանցի ադրբեջանցիները կռվել են իսրայելական զենքով, որին Իրանը համարում է իսլամի թշնամի, և արդյունքում իսլամական աշխարհից փող են լցրել իսլամի թշնամու գրպանը: Նաև նշել է իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը վերահսկում է ճանապարհի մի հատվածը և իրանցի վարորդներից «սահմանը հատելու համար» հարկ գանձում: Թերթը նշել է, որ երբ ճանապարհը պատկանում էր Հայաստանին, իրանական բեռնատարները սահմանափակումներ չունեին, բայց այժմ Բաքվի «հարբացությունը» հաղթանակից ուղղակի բացասաբար է անդրադառնում Իրանի վրա:

Ադրբեջանի խորհրդարանի մի շարք պատգամավորների հայտարարությունները հերթական ցնցումն են եղել Իրանի համար, գրում է թերթը: Թուրքական Yeni Safak օրաթերթին տված հարցազրույցում Հուսեյն Կալիևը սպառնացել է մասնատել Իրանը: «Եթե Իրանը ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի կառավարության պահանջներին և Ադրբեջանի Հանրապետությունից չի ստանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն, ապա նա պետք է հոգ տանի իր հյուսիսարևմտյան թուրքական նահանգների մասին», - ասել է նա: Yeni Safak -ի վերնագիր է եղել «Մենք կհեռացնենք Իրանը քարտեզից»: Կան նաև այլ պատգամավորներ Բաքվից, ովքեր ցանկանում են Թուրքիայի դրոշը բարձրացնել Իրանի բոլոր քաղաքներում: Նույն պանթուրքական թեմայով է գործում Ադրբեջանի միջազգային հեռուստաալիքը:

Հեղինակը նշել է, որ Իրանում ոմանք համառորեն հրաժարվում են ընդունել իրենց սխալը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի նկատմամբ պնդելով, որ ոչ թե Բաքվի կառավարությունը, այլ Ադրբեջանի մի քանի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ են կանխակալ վերաբերմունք ցուցաբերում Իրանի նկատմամբ Իսրայելի հետ իրենց ունեցած հարաբերությունների պատճառով: «Հավանաբար, Իրանը վարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու քաղաքականություն, որպեսզի Բաքուն դուրս գա Իսրայելի ազդեցության գոտուց: Սակայն Բաքվի և Թել Ավիվի կապը ցույց է տալիս, որ դա հիմար գաղափար է եղել: ... Իսրայելի և Ադրբեջանի միջև կապը վերջին երկու տասնամյակների ընթացքում այնքան ամուր է դարձել, որ տեսանելի է ցանկացած կույր մարդու համար և չի թաքցվում ուրիշներից: ... Իսրայելի հիմնական նպատակն է Ադրբեջանին պահել որպես Իրանի դեմ դաշնակից, որպես ռազմական հետախուզության բազա և ռազմական տեխնիկայի վաճառքի շուկա», - գրված է հոդվածում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular