ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն Աղավնոյի մոտով հիմա անցնում են խելոք ու հանգիստ․ Նաիրի Հոխիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «2020-ի նոյեմբերին, երբ ադրբեջանական զորքի որոշ մնացուկներ դեռևս երբեմն հայտնվում էին Բերձորի ճանապարհին, մի անգամ 3-4 հոգի դուրս եկան մեր դիմաց ու պահանջեցին մեքենան կանգնեցնել։ Ընկերոջս հետ վերադառնում էինք Ստեփանակերտից և անմիջապես հասկացանք, որ եթե կանգնենք, ապա լավագույն դեպքում գերի կընկնենք։
Որոշեցինք մեքենան քշել թշնամու զինվորների վրա։ Իրար հրմշտելով փախան ճանապարհից՝ մեր հետևից հայհոյելով ու ռացիայով կապ հաստատելով հաջորդող խմբի հետ։
Մի քանի կմ այն կողմ կրկին կանգնած էին ադրբեջանցիներ, վստահաբար ռացիայով սրանց էին տեղեկացրել։ Մենք նույն արագությամբ շարունակեցինք մեքենայի ընթացքը՝ մտավախություն ունենալով, որ թշնամին կկրակի։ Բայց զարմանալիորեն ադրբեջանական համազգեստով 15-20 հոգին քաշված էր մի կողմ ու լոկ նենգ հայացքով նայում էր՝ հավանաբար վախենալով, որ իրենց վրա ևս կքշենք մեքենան կամ հենց մենք կկրակենք։
Մի քանի օր առաջ՝ 2021-ի սեպտեմբերին, Արցախի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը ասել էր, թե զգուշացրել է ռուս խաղաղապահներին, որ եթե իրենց գյուղից թեկուզ մեկ կենդանի ադրբեջանցիները գողանան, ապա Աղավնոյի բնակիչները կոչնչացնեն թշնամու ամբողջ ավտոշարասյունը։
Ադրբեջանցիներն Աղավնոյի մոտով հիմա անցնում են խելոք ու հանգիստ, որևէ կենդանի այս հատվածից թշնամին չի առևանգում։
Բերածս օրինակները փաստում են, որ մեր լռությունը ոգևորում է թշնամուն։ Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արցախի բնակիչներն ու սահմանապահները պետք է կոշտ ու դաժան լինեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանքի նկատմամբ։ Դա թշնամուն զսպելու միակ արդյունավետ ձևն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular