ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ փրկվիր ով կարող է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ամանորյա ավանդական ընդունելություն է կազմակերպել գործարար համայնքի համար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երեւի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի եւ նաեւ լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղված են եղել գործարարների նախաձեռնողականության անհրաժեշտությանը:

Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը գործարարներին խորհուրդ է տալիս կամ ուսուցանում է, որ պետք է լինել ավելի փնտրող, նախաձեռնող: Այսինքն՝ մարդիկ, որոնք հենց այդ ամենի շնորհիվ էլ գործարար են, որոնք հայաստանյան դժվարին պայմաններում փորձում են բիզնես անել՝ երբ իշխանությունը սերտաճել է այդ բիզնեսի հետ եւ քաղաքականացնելով ամեն ինչ, ըստ էության արգելափակել բնականոն բիզնեսի եւ տնտեսության զարգացումը, Սերժ Սարգսյանից լսում են, որ պետք է լինել նախաձեռնող: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն ընդամենը հաղորդում էր նրանց, որ «խեղդվողների փրկության գործը հենց նրանց ձեռքերում է»:

Այսինքն՝ ամանորյա ուղերձով Սերժ Սարգսյանը գործարարներին հայտնում էր, որ իշխանությունը լվանում է ձեռքերը եւ 2017 թվականին նրանցից ամեն մեկն ինքը պետք է տեսնի իր գլխի ճարը, իհարկե չմոռանալով, որ այդ գլուխը գտնվում է այնուամենայնիվ իշխանության ենթակայության ներքո: Սերժ Սարգսյանի այս մեսիջը անսպասելի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունն այդ առումով գտնվում է սնանկ վիճակում, ընդ որում՝ բառիս բուն եւ պատկերավոր իմաստով:

Հայաստանի բյուջեն թերակատարվում է մի քանի տասնյակ միլիարդով, պետական պարտքը արդեն գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, արտաքին ներդրումները մոտ են զրոյին, Հայաստանի իշխանությանը այլեւս բոլորը դիտարկում են ընդամենը ռուսական իշխանության կցորդի, որի հետ գործ ունենալ ոչ ոք չի ուզում, իսկ նոր կառավարության մոտ ոչինչ չի ստացվում, արդեն, նույնիսկ անգամ որակյալ քարոզչությունը: Այս պայմաններում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հայտարարել բիզնեսի «լողացող կուրս»՝ փրկվիր ով կարող է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular