ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անբավարար գնահատական Նիկոլ Փաշինյանի իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը «մեծ հաշվով անբավարար» է գնահատում Հայաստանի իշխանություններին դեռ 5 տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարումը և պահանջում՝ հստակ քայլեր ձեռնարկել ու մինչև մյուս տարվա սեպտեմբերի 30-ը զեկուցել, թե ինչ է արվել հանձնարարականները կատարելու ուղղությամբ։ Այս մարմինը՝ GRECO-ն 5 տարի առաջ, ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել կառավարությանը։ Նախօրեին հրապարակած արդեն չորրորդ զեկույցում հակակոռուպցիոն մարմինը եզրակացնում է՝ 5 տարիների ընթացքում այդ առաջարկներն իրագործելու համար Հայաստանի իշխանությունները որոշ սահմանափակ քայլեր են կատարել. առաջարկություններից 7-ն իրականացվել են բավարար չափով, մնացած 11-ը՝ մասամբ։

2018թ․ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկլավիկները առիթը բաց չէին թողնում հայտարարելու, թե Հայաստանում վերացնում են համակարգային կոռուպցիան, որ այլևս կաշառակերությունն արմատախիլ է արվում։ Նույնիսկ Եվրոպայի խորհուրդն է արձանագրում այդ խոսքերի սնանկությունը։ Գործող իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, իսկ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները վկայում են՝ ներկաները նույնիսկ այդ հարցում են գերազանցել իրենց բոլոր նախորդներին՝ միասին վերցրած։ Հովանավորչությունն ու կաշառակերությունը, տնտեսության յուղոտ ոլորտների յուրացումը, բանակից հափշտակությունները, միջազգային կասկածելի կորպորացիաների հետ փայեր մտնելը, կոռուպցիոն բոլոր տեսակի հանցագործությունները դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության այցեքարտը։ Հայաստանի քաղաքացիները «հեղափոխություն» անելով՝ ակնկալում էին նոր ու ավելի արդար երկրում ապրել, արժանիների իշխանություն ունենալ, փոխարենը ստացան հնից էլ անարդար, կոռուպցիայի մեջ թաթախված անարժանների, չտեսների և տգետների կառավարություն։

Էդգար Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular