ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … օղի Bladov

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում օղին ունի բազմաթիվ  ապրանքանիշեր և տարատեսակներ: Բայց «Blavod» օղին առանձնահատուկ է: Բանն այն է, որ առաջին անգամ օղուն հաղորդել են սև գույն: Սև օղու գյուտի պատմությունը բնորոշ չէ: Դրա գյուտարարը ոչ թե քիմիկոս կամ գինեգործ է եղել, այլ մարկետոլոգ Մարկ Դորմանը: Այդ գաղափարը մատուցողն է տվել Դորմանին  նույնիսկ դրա մասին չիմանալով: Մատուցողը պարզապես հստակեցրել է Դորմանի պատվերը հարցնելով, թե արդյոք նրան բերի կաթո՞վ սուրճ, թե՞ սև սուրճ: Հետո Մարկը միտք է հղացել. «Իսկ ինչու՞ չստեղծել սև օղի»: Որպես մարկետոլոգ նա գիտակցել է, որ սև գույնը միշտ է մոդայիկ և պահանջված, և այդ գույնի օղին նոու-հաու կդառնա ալկոհոլային խմիչքների ոլորտում: Դորմանի ընտանիքն ու ընկերները աջակցել են նրան, և 1996 թվականին Մեծ Բրիտանիայում նա էվին Օլլինդժերի հետ համատեղ բրենդավորել և հիմնադրել է The Original Black Vodka ընկերությունը: Նման կերպ էլ ծնվել է  սև օղին ՝ «Blavod»-ը: Թունդ ալկոհոլային ըմպելիքին մուգ գույն տալը խնդիր չէ. կոնյակի, ռոմի, լիկյորների և վիսկիի շատ տեսակներ ունեն մուգ գույն, իսկ որոշ բալզամներ հիմնականում սև են: Դժվարությունը կայանում է նրանում, որ ստացված արտադրանքը օրգանոլեպտիկ ցուցանիշների տեսանկյունից պետք է հենց օղի մնար, չունենա կողմնակի հոտ և համ, իսկ ներկանյութը չպետք է անգամ փոքր աստիճանի ներկեր բերանի խոռոչը և այլ հեղուկների խառնելիս չպղտորվեր: Այդ երանգի ալկոհոլային ըմպելիք տալու համար օգտագործվել է կատեխու ակացիայի մզվածքը: Այդ բնական ներկը բացարձակապես անհամ ու անհոտ է, ուստի գրեթե անհնար է տարբերել սովորական օղու համը սև օղու համից: Հետաքրքիր է այն, որ կատեխուն բացարձակապես չի գունավորում խմիչք օգտագործողի բերանը, բայց այն հիանալի կերպով գունավորում է հենց օղին: Ստացվել է 40% թնդությամբ թափանցիկ սև մաքուր օղի: Այն ունի նույն  «սպիտակ» օղու համը, բայց գույնով հիշեցնում է նոսրացած թանաք: Օղու գույնը մաքուր սև չէ, այլ ունի թեթև կանաչավուն երանգով փայլող սև-կապույտ գույն: Ամբողջ աշխարհն է գնահատել «Blavod» սև օղին, այդ թվում՝ Ռուսաստանը:  30 դոլար պետք է վճարել մեկ լիտր նման խմիչքի համար: Ներկայումս այդ օղին Մեծ Բրիտանիայի բոլոր երիտասարդական երեկույթների  Midnight Sun գերժամանակակից կոկտեյլի հիմնական բաղադրիչն է: «Blavod»  օղուն  նարնջի հյութ խառնելիս այն միանգամից դառնում է կանաչավուն, ջրի հետ խառնվելիս ըմպելիքի գույնը մի փոքր արծաթափայլ է դառնում, լոռամրգի հյութի հետ օղին ստանում է գեղեցիկ մանուշակագույն երանգ: Նաև այդ օղին շնորհիվ իր գույնի Ամերիկայում դարձել է Հելոուինի տոնակատարության խորհրդանիշ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular