ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան հակամարտություն. ինչպիսի՞ն կլինի պարտված, բայց չջախջախված հանրապետության կարգավիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ ըստ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի կարծիքի ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, և Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նա նաև նշել է, որ ինքը չի տեսնում Երևանից դրական արձագանք խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին: Իսկ ի՞նչ պետք է լինի: Փաշինյանը պետք է ճանաչի՞ Ղարաբաղի հանձնումը: Շտապի Բաքվի պայմաններով խաղաղությու՞ն կնքել: Հազիվ թե դա լինի, ինչը նշանակում է, որ հակամարտությունը չի ավարտվել, առավել ևս, որ ինչ էլ ասի Ալիևը ԼՂՀ-ն փաստացի գոյություն ունի: Բայց ինչո՞ւ է նա անընդհատ շեշտում, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի: Հանգստացնո՞ւմ է սեփական ընտրազանգվածին, թե՞ փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

«Նման կերպ Ադրբեջանի ղեկավարությունն արտահայտել էր իր կարծիքը դեռ անցած ձմռանը, - հիշեցրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- բայց դա կարելի է նաև ազդակ համարվել արտաքին խաղացողներին, որ Բաքուն մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միևնույն ժամանակ, օրինակ, ամերիկյան դիվանագետներն այլ տեսակետ են հայտնել այդ խնդրի վերաբերյալ. օրինակ  Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին 2021 թվականի օգոստոսին նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ»: Հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարությունը նույնպես ձգտում է այդ թեմայի վրա պահել միջազգային միջնորդների ուշադրությունը»:

«svpressa.ru» .- Իսկ ո՞րն է Ռուսաստանի շահը: Արդյո՞ք Մոսկվային անհրաժեշտ է որևէ կարգավիճակ տարածաշրջանի համար:

«Նեյժմակով».- Կարելի է վերհիշել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսյան դատողությունը («մի քանի տարի անց, եթե մենք այդպիսի կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտությամբ կլուծվեն»), որը կարելի է մեկնաբանել այնպես, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը Ղարաբաղի կարգավիճակի հարցով բանակցությունների հեռանկար չի տեսնում, գոնե մոտ ապագայում: Ավելի շուտ, Մոսկվան կձգտի ակտիվացնել բանակցությունները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ:

 «svpressa.ru» .-  Ի վերջո, արդյունքում ի՞նչ կարգավիճակ կարող է լինել:

«Նեյժմակով».-  Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առկայությունը թույլ է տալիս Հայաստանի կառավարությանը չտարածել հայտարարություններ այդ հարցում դիրքորոշումը փոխելու մասին: Ավելին, եթե այլ թեմաների շուրջ բանակցությունները (նույն հաղորդակցության արգելափակումը) կապակցվեն կարգավիճակից հրաժարվելու հարցի հետ, ապա Հայաստանի ներսում Նիկոլ Փաշինյանի քննադատներն ավելի ակտիվորեն նրան կմեղադրեն ոչ հրապարակային զիջումների մեջ ի շահ Բաքվի: Այդ ֆոնին Հայաստանի վարչապետը, իր ներքին քաղաքական շահերի տեսակետից, գրեթե անպայման կարիք կունենա հրապարակայնորեն հայտարարելու այլ հարցերում՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փոխզիջումներից հրաժարվելու մասին:

«Բաքվի տեսակետից Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է այն առումով, որ ռազմական գործողություններ չեն ընթանում և չեն լինելու, - ասել է քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանովը,-կա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, և  փաստացի Ալիևը խոսելով հակամարտության ավարտի մասին ելնում է դրանից: Այսինքն ՝ սրացում չի թույլատրվի: Հետագա քայլերը կարող են լինել միայն քաղաքական ուղղված ղարաբաղի հայերին  Ադրբեջանի կազմում վերաինտեգրմանը»:

«svpressa.ru» .- բայց ԼՂՀ-ն դեռ դե ֆակտո գոյություն ունի ...:

«Հասանով» .- ԼՂՀ-ն մնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ Ռուսաստանը այդ տարածքը դե յուրե ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ինչի մասին Պուտինը բազմիցս է ասել: Այո, այնտեղ դեռ շատ հայեր են ապրում, որոնք, իհարկե, պատերազմից հետո քչացել են: Խնդիրը հենց ապահովելն է այն, որ նրանք ապրեն միասնական ադրբեջանական պետությունում անվտանգության երաշխիքների ներքո:

«svpressa.ru» .- Ըստ Ալիևի խաղաղություն կնքելու իր  առաջարկին Երևանի կողմից դրական արձագանգ չկա: Ինչպիսի՞ն պետք է լինի այս դրական արձագանքը: Արդյո՞ք Փաշինյանը պետք է ճանաչի Ղարաբաղի հանձնումը և հրաժարվի ԼՂՀ-ի մնացորդներից:

«Հասանով» .- Այստեղ խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է: Ի վերջո, մինչ Ադրբեջանը ճանապարհներ ու օդանավակայաններ է կառուցում,  Հայաստանում Սյունիքով միջանցք բացելու իրական քայլեր չեն ձեռնարկվում, չնայած դա արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ: Խոսքը առաջին հերթին դրա մասին է:

«svpressa.ru» .- Վերջին ժամանակներս Բաքվում խոսում են Ղարաբաղին «մշակութային ինքնավարութիւն» տրամադրելու մասին: Ինչու՞ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղին տալ լիարժեք քաղաքական, այլ ոչ թե «մշակութային» ինքնավարություն: Երևի Երևանը կհամաձայնվի նման քայլի, և դա կդառնա իսկական կարգավորում ...:

«Հասանով» .- Երկար ժամանակ Բաքուն համաձայն էր այդ տարբերակին, սակայն Երևանը ոչ մի զիջման չի գնացել: Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, յոթ շրջանը գտնվում են Բաքվի վերահսկողության տակ, և հայկական կողմը բանակցություններում այլևս հաղթաթղթեր չունի, չկան զիջումներ առաջարկելու որևէ միջոցներ: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որի քաղաքական անկախության հույսն ունեին հայերը արդեն դե-յուրե և դե-ֆակտո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետևաբար, ներկա իրավիճակում, երբ ուժերի հարաբերակցությունը արմատապես փոխվել է ոչ հօգուտ Երևանի, մշակութային ինքնավարության տրամադրումը Բաքվի կողմից թվում է առնվազն առատաձեռն նվեր ղարաբաղահայությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular