ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի փորձագետ. պատժամիջոցների պայմաններում Իրանին պետք են հարևաններ, այդ թվում Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հարցազրույց է վերցրել Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր և միջազգային հարցերի փորձագետ Ջալալա Միրզայի հետ Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հայտարարությունների հարցով: Փորձագետի գնահատականներում կարելի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները.

- Պատերազմից հետո Ալիևն ամրապնդել է իր իշխանությունը:

-Թուրքիան և Ադրբեջանը կանոնավոր զորավարժություններ են անցկացնում, նաև հրավիրում են մասնակցելու դրանց արտատարածաշրջանային ուժերին, բայց ոչ Իրանին:

- Իրանական զորավարժությունները «ողջամիտ» պատասխան են ադրբեջանա-թուրքական զորավարժություններին:

- Ադրբեջանական և թուրքական մամուլը վարում են հակաիրանական քարոզչություն, խեղաթյուրում պատմությունը, փորձում հրահրել անջատողական սադրանքներ:

- Ադրբեջանը դարձել է Թուրքիայի վասալը:

- Հայաստանը երբեք չի փորձել Իրանում անջատողականություն հրահրել, իսկ Ալիևն ու Էրդողանը փորձում են փոխել անվտանգային իրավիճակը  տարածաշրջանում առանց հաշվի առնելու Իրանի մոտեցումները:

- Բաքուն և Անկարան փորձում են ստիպել Իրանին Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կառուցել իրենց շահերին համապատասխան, Հայաստանի փոխարեն նախընտրել Ադրբեջանին և Թուրքիային:

- Բաքուն իր գործողություններով փորձում է Իրանին և մյուս դերակատարներին հասկացնել, որ անհրաժեշտ է համակերպվել պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ:

- Պատժամիջոցների պայմաններում Իրանին անհրաժեշտ են հարևան երկրներ, այդ թվում Հայաստանը: Խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերություններում Բաքուն սպասարկում է ԱՄՆ -ի և Իսրայելի շահերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular