Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր է մուտքագրվի դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։