ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՄԻՊ ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առթիվ․ «Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։

Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ։

Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:

Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման անհրաժեշտությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular