ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի առաջին ախտանիշները փոխվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս աշնանը COVID-19-ով հիվանդացածները բախվում են առաջին ախտանիշների հետ, որոնք տարբերվում են նախորդ ալիքների ժամանակ նկատված ախտանիշներից։ Հիմա կորոնավիրուսային վարակի ախտանիշները ավելի շատ նման են գրիպի նշաններին, ասել են մի քանի ռուսաստանցի բժիշկներ  Նորությունների հանրային ծառայությանը տված մեկնաբանությունում։

«Ջերմաստիճանն այնպիսին է, ինչպես գրիպի ժամանակ, բայց ավելի երկար է մնում»,- ասել է բժիշկ Ալեքսանդր Էդիգերը։

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտները հիմա բախվում են այնպիսի ախտանիշների, ինչպիսին են հարբուխը, կոկորդի ցավը եւ կոկորդի քերծվելը։ Խորխի մեծ քանակությամբ հազը արագ է առաջանում եւ մնում է երկար։

Մասնագետը նաեւ նախազգուշացրել է արտահայտված նյարդաբանական ախտանշանների մասին. շատ պացիենտների մոտ նկատվում են գլխապտույտներ, գլխացավեր, արտահայտված թուլություն։ Հնարավոր են ուշաթափություններ կտրուկ վեր կենալ փորձելիս։ Այս բոլոր ախտանիշները ի հայտ են գալիս առավելագույնը երկրորդ օրը եւ տեւում են շաբաթներ։

Որոշ նախկին ախտանշաններ, սակայն, պահպանվել են։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, մարսողության խանգարումները, փորացավը, լուծը, ինչպես նաեւ սրտխառնոցն ու փսխումը։

Ֆելդշերների արհմիության ղեկավար եւ շտապօգնության աշխատակից Դմիտրի Բելյակովը ավելացրել է, որ ուժեղ հարբուխը դարձել է կորոնավիրուսային վարակի նոր ախտանշանը։ Նրա կարծիքով՝ COVID-19-ը դառնում է ավելի սրընթաց եւ ոչ պակաս վտանգավոր հիվանդություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular