ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապաքաղաքականացնել ՏԻՄ-երը․ շոկային արդյունքներ են գրանցվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու մի քանի առանցքային համայնքներում, այդ թվում Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Գորիս և Մեղրի համայնքներում։ Բացի Գյումրիից մյուս բոլոր համայնքներում առաջին անգամ է կայանալու ընտրությունը ոչ թե մեծամասնական ընտրակարգով, այլ համամասնական` կուսակցական ցուցակներով։ Թույլ տանք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքները շոկային և զարմանալի են լինելու։ Ըստ էության, կուսակցական ցուցակներով ընտրությունները նախաձեռնվում էր որպես տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականացնելու հնարավորություն։ Իրականում հենց այս նախաձեռնությունը ապաքաղաքականացնում է պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում։ 
Ցանկացած փոքր քաղաքում էլ կան դեմքեր, որոնք անձնապես ավելի մեծ հեղինակություն և կշիռ ունեն, քան ցանկացած քաղաքական կուսակցություն, այդ թվում իշխող կուսակցությունը։ Այդպիսի անձինք, որոնք նպատակ ունեն դառնալու ավագանու անդամ կամ համայնքապետ, ստիպված են իրենց համար բարդ կամ պարզ որոշում կայացնել, անդամակցել կամ համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ։ 

Ըստ էության հիմնական ֆավորիտը իշխանությունն է այդ առումով, քանի որ անցողիկ ցանկացած թեկնածու, որը սկզբունքային տարաձայնություններ չունի և պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր ուղղվածության քաղաքական ուժի հետ, առաջին հերթին կփորձի լեզու գտնել հենց իշխանությունների հետ, նախ որպեսզի կարողանա օգտագործել իշխանության ռեսուրսները, և երկրորդ խնդիրներ չունենա հետագայում նույն այդ իշխանության հետ աշխատելու առումով։ Կան նաև կուսակցություններ, որոնք պարզապես տեղերում գտնում են համապատասխանաբար որոշակի կշիռ ունեցող անձանց և ներգրավում են իրենց ցուցակներում կամ առաջարկում են իրենց կողմից դառնալ համայնքապետ։ Եվ ստացվելու է այնպես, որ որոշ կուսակցություններ, որոնք տվյալ քաղաքում առնվազն կարող են ունենալ 10, 20, 30 ձայն, մեկ էլ կպարզվի, որ հոկտեմբերի 17-ից հետո X քաղաքում ասենք ունեն 20, 30 կամ ավելի տոկոս ձայներ։ Դա առաջին հայացքից կարող է հանրության մեջ թյուր տպավորություն թողնել, թե այդ քաղաքական ուժերը որոշակի լրջություն են իրենցից ներկայացնում։ Իրականում բացարձակապես հակառակն է, այդ քաղաքական ուժերը ընդամենը անլրջացնում են հենց քաղաքական գործընթացները և թյուր կարծիք են ստեղծելու երկրի իրական վիճակի մասին։

Համամասնական ընտրակարգով ընտրությունները նաև խոչընդոտելու են քաղաքների լուրջ զարգացումը։ Այսինքն համայնքապետը, որն իր անձնական կապերի և հեղինակության շնորհիվ դարձել է համայնքապետ, ստիպված է լինելու այլևս միանձնյա կամ քաղաքի շահերից բխող որոշումների փոխարեն համագործակցել ինչ-որ անհասկանալի քաղաքական ուժերի հետ։ Իսկ դա լրացուցիչ խնդիրներ, ֆինանսական, նյութական և քաղաքական ռեսուրսներ է խլելու։ Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո չափազանց ուշագրավ պատկեր կստացվի, որի հետևանքները բավական զգալի կլինեն Հայաստանի բնակավայրերի համար։

Դանիել Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular