ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռեւս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։

Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները եւ թե՛ մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը։

«Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ ցանկացած երկրում մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց սրանով է պայմանավորված հասարակության հետ համընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու մեր պատրաստակամությունը», - նախագծի մասին խոսելիս պատմում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Հադորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը։

«Նոր էջ» նախագիծը բաղկացած է մի քանի փուլից։ Նախեւառաջ, անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են ընդհանրապես այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Երկրորդ փուլում առկա տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա» - հավելում է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

«Նոր էջի» ծրագրերը բազմազան են. երիտասարդներն իրենց փորձեցին 20-ից ավելի ուղղություններում՝ դիզայնից մինչեւ գյուղատնտեսություն։

Ծրագրի մեկնարկից հետո, ոգեւորված մար տական գործողություններին մասնակցածերիտասարդներին կյանք վերադարձնելու գաղափարով, հայաստանյան մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների կողմից նախաձեռնվեցին նմանատիպ ծրագրեր։ Արփի Կարապետյանը նշում է, որ այդպիսի ծրագրեր իրականացնող կառույցների միջեւ ստեղծվեցին շատ լավ հարաբերություններ, ու փոխօգնության միջոցով հնարավոր եղավ հասնել ավելի բարձր արդյունքների։

«Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավել դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը, քանի որ իսկապես հավատում ենք, որ կարեւոր գործ ենք անում։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Ունենք ուժ, եռանդ ու, ամենակարեւորը, ցանկություն այն շարունակելու», պատմում է Արփին։

«Ինչպես արդեն նշվեց, նախագծի շրջանակներում ակնկալվում էր աջակցել 1000 շահառուի, բայց նախագիծը լայն տարածում գտավ, եւ 1000-ի փոխարեն արդյունքում կարողացանք օգնել մոտ 1600 շահառուի վերագտնել իրենց ու ստանալ մասնագիտական կողմնորոշում: Դժվար պահին կարելի է ոչինչ չանել։ Բայց մենք Ֆիլիպ Մորրիսում այլ մոտեցում ենք որդեգրել, ու մենք հավատում ենք, որ հասարակության ու բիզնեսի համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ունենալ ավելի լավ ապագա», - հավելում է Տաթեւիկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular