ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԺԴՀ-ն նոր հրթիռի փորձարկում է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԺԴՀ-ն հայտարարել Է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԿԺԴՀ-ի պաշտպանական գիտությունների ակադեմիան սեպտեմբերի 30-ին անցկացրել Է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ, որը մշակվել Է իր կողմից՝ նկատակ ունենալով հաստատել արձակման կայանքի, ռադարի և մարտական կառավարման համալիր մեքենայի աշխատանքի օգտավետությունը, ինչպես նաև այդ հրթիռի համալիր մարտական բնութագրերը»,-ասվում Է ԿՀԳ-ի հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել Է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել Է հրթիռի արձակում: Այնուհետև հյուսիսկորեական գործակալությունը հաղորդել Է «Հվանսոն-8» գերձայնային հրթիռի հաջող փորձնական արձակման մասին: Պրիմորիեում՝ ռուսաստանյան միակ տարածաշրջանում, որը սահմանակից Է ԿԺԴՀ-ին, գիտնականները ռադիացիոն ֆոնի փոփոխություն չեն գրանցել:

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը. դրանք թռել են մոտավորապես 800 կիլոմետր՝ 60 և ավելի կիլոմետր բարձրությամբ: Նաև սեպտեմբերի 11-12-ին տեղի են ունեցել մեծ հեռահարության թեւավոր հրթիռների փորձարկումներ, դրանք թռել են 1500 կիլոմետր: Դրանից առաջ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ Է անցկացրել հունվարին և մարտի վերջին: Մասնավորապես, մարտի 21-ին երկու թևավոր հրթիռի արձակում Է անցկացվել Դեղին ծովի կողմը, իսկ մարտի 25-ին Ճապոնական ծովի կողմն Է արձակվել փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular